Հոսթինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կայքի հոսթինգը կամ կայքի հյուրընկալումը նպատակաուղված է համացանցից օգտվողներին սկավառակային տարածք տրամադրել` համացանցում տեղեկատվություն տեղադրելու համար։


Այն մուտքի հնարավորություն է տալիս տեղեկատվությանը այն բոլոր համացանցից օգտվողներին` webmaster-ներին, ովքեր ցանկանում են խմբագրել իրենց տրամադրության տակ եղած տեղեկատվությունը (ֆայլերը) ։ Հաճախ այդ ամենը կատարվում է FTP ծրագրերի միջոցով։ Այս ամենի համար համացանցային հոսթինգ տրամադրողները պետք 24/7 ռեժիմում գործող համակարգիչներից բացի ունենան նաև գերարագ համացանցային կապ (հարյուրավոր մբ/վ), HTTP սպասարկիչներ (սերվերներ), համապատասխան ծրագրային ապահովում (հաճախ օգտագործվում է Apache ծրագիրը) և էլեկտրոնային փոստի ու տվյալների բազա ապահովող սերվերներ։

Բովանդակություն

Գործունեությունը [խմբագրել]

Համացանցային հոսթինգ տրամադրողները պետք է ի վիճակի լինեն ապահովել իրենց մոտ տեղակայվող տվյալների ինչպես ֆիզիկական անվտանգությունը (սպասարկիչների պահպանման պայմանները պետք է բավարարեն համապատասխան տեխնիկական պահանջները, մշտապես հովացվեն և զերծ լինեն մեխանիկական վնասվածներ ստանալու ռիսկերից), այնպես էլ անձեռնմխելիությունը՝ անվտանգության համակարգերի և համապատասխան աշխատակազմի միջոցով: Սակայն հարկ է նշել, որ չափից էժան տրամադրվող ծառայությունները նման պահանջների չեն էլ փորձում բավարարել:

Ինտերնետ հոսթինգ [խմբագրել]

Ինտերնետային հոսթինգը ծառայության տեսակ է, որը հնարավորություն է տալիս տարբեր տեսակի ինֆորմացիա և ինֆորմացիոն ծառայություններ տեղադրել ինտերնետում,(՞) այնտեղից այն հետաքրքրված անձանց մատակարարելու նպատակով: Ինտերնետային հոսթինգի առավել տարածված տեսակն է վեբ հոսթինգը, սակայն մի շարք այլ ծառայություններ (խաղային սերվերներ, վիքիֆերմաներ, վեբ-հոսթինգի շրջանակներում առաջարկվող մի ջարք այլ ծառայություններ և այլն) նույնպես կարելի է սահմանել որպես ինտերնետ հոսթինգ:

Վեբ հոսթինգ [խմբագրել]

Կախված հոսթինգ առաջարկող կազմակերպության մասնագիտական ուղղվածությունից և առաջարկվող ծառայության փաթեթի տեսակից «հոսթինգի» մեջ կարող են ներառված լինել տարբեր տեխնիկական հնարավորություններ: Պարզագույն հոսթինգը կարող է սահմանափակվել զուտ տվյալների բեռնավորման հնարավորությունով վեբ-սերվեր, ապագայում դրանք այնտեղից հետ բեռնելու միտումով: Մինչդեռ(՞) մասնագիտական առաջարկները արդեն կտրամադրեն ծառայությունների ավելի հարուստ ցուցակ՝ սկսած վեբ- և փաստային սերվերների աշխատեցումից մինչև առանձին կորպորատիվ ինֆրակառուցվածքների հավաքում՝ դրանց անվտանգության ապահովմամբ և տեխնիկական աջակցության 24/7 առկայությամբ:

Վեբ հոսթինգների տեսակային դասակարգումը [խմբագրել]

Ըստ ուղղվածության վեբ հոսթինգները կարելի է դասակարգել ըստ հետևյալ տեսակների.

  • ֆայլային հոսթինգ — ֆայլերի բեռնում սերվեր անձնական օգտագործման, կամ ուրիշների հետ կիսվելու միտումով
  • արագ հոսթինգ (one-click hosting) — հանդիսանում է առաջինի ենթատեսակը, որի բնորոշիչն է այն, որ բեռնումն իրականացվում է համեմատաբար արագ և հաճախ նույնիսկ առանց գրանցման անհրաժեշտության
  • վիդեո-հոսթինգ — ապահովում է մի շարք գնահատման և խմբավորման հնարավորություներ բեռնավորվող վիդեոնյութերի համար
  • բլոգային հոսթինգ — սեփական բլոգ վարելու ծառայություն՝ համապատասան հնարավորությունների ապահովմամբ և ծառայությունների մատուցմամբ
  • տեքստային հոսթինգ — ֆորմատավորումից զուրկ միջին չափերի տեքստ կամ ծրագրային կոդ բեռնելու և խմբագրելու հնարավորություն տվող կայքեր
  • առևտրային զամբյուղների հոսթինգ— on-line առևտրի կազմակերպման համակարգեր, որոնցում կայքի այցելուն հնարավորություն է ստանում «գցել» իրեն դուր եկած ապրանքները անձնական զաբմյուղի մեջ, դրանց հետագա ձեռքբերման համար: