Հոկտեմբերյան աղանդերային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոկտեմբերյան աղանդերային

«Հոկտեմբերյան աղանդերային», սպիտակ աղանդերային տեսակավոր գինի։ Մշակվում է 1969 թվականից, Հոկտեմբերյանի գինու գործարանում, «Գառան դմակ» սորտի խաղողից (24 տոկոս ոչ ցածր շաքարայնությամբ)։ Թնդությունը 15 ծավալ է, շաքարայնությունը՝ 5 գ/մ։ «Հոկտեմբերյան աղանդերային» ունի մուգ թեյի գույն, մարմնեղ է, հարմոնիկ։ Հնացման ընդհանուր ժամկետը՝ 2 տարի։ Համամիութենական և միջազգային մրցույթներում ու համտեսներում «Հոկտեմբերյան աղանդերային»-ին շնորհվել է մեկ ոսկե մեդալ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 516