Հոկեյի ազգային լիգա (NHL)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հոկեյի Ազգային Լիգաից)
Հոկեյի ազգային լիգա
Изображение логотипа
Տեսակպրոֆեսիոնալ սպորտի լիգա և Տափօղակով հոկեյի առաջնություն
Երկիր ԱՄՆ և  Կանադա
ՀապավումNHL
Հիմնադրվածնոյեմբերի 26, 1917,
Կանադա Մոնրեալ, Քվեբեք, Կանադա
Իրավ. կարգավիճակԳործող
Գլխադասային գրասենյակԱմերիկայի Միացյալ Նահանգներ Մանհեթեն, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՏարածաշրջանԿանադա Կանադա
(7 ակումբ)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
(25 ակումբ)
Գլխավոր քարտուղարԳերի Բեթման
Ակումբների քանակ32
Վերջին չեմպիոնՎեգաս Գոլդեն Նայթս
(1-ին տիտղոս)
Ամենատիտղոսակիր ակումբՄոնրեալ Կանադիենս
(25 տիտղոս)
ԳործընկերCBC, NHL Network, Sportsnet, RDS, TVA Sports (Կանադա)
NBC Sports Group, NHL Network (ԱՄՆ)
Կայքnhl.com

Հոկեյի ազգային լիգա (անգլ.` National Hokey League, կրճատ` NHL, ֆրանս.` Ligue nationale de hockey), տափօղակով հոկեյի բարձրագույն առաջնություն[1], Հյուսիսային Ամերիկայի գլխավոր սպորտային կազմակերպություններից մեկը։ NHL-ում առկա են 30 ակումբներ, ընդ որում` 23-ը Միացյալ Նահանգներից, իսկ 7-ը՝ Կանադայից։ Սթենլիի գավաթը, որը Հյուսիսային Ամերիկայի ամենահին սպորտային տիտղոսն է[2], ամեն տարի շնորհվում է փլեյ-օֆֆի գերեզրափակչում հաղթանակած թիմին։

Լիգան հիմնադրվել է Մոնրեալում 1917 թ.-ին՝ Առաջին աշխարհամարտի ժամանակ, երբ փակվում է 1909-ին ձևավորված Հոկեյի ազգային ասոցացիան (National Hockey Association, NHA)։ Սկզբնապես լիգայում հանդես էին գալիս չորս թիմ, որոնք բոլորն էլ տեղակայված էին Կանադայի քաղաքներում։ «Ազգային» բառը լիգայի անվանման մեջ մատնանշել է Կանադան, սակայն կորցրել է նշանակությունը, երբ 1924 թվականին լիգայի կազմում սկսում է ելույթ ունենալ առաջին ամերիկյան թիմը՝ «Բոստոն Բրուինսը»։

NHL-ում հանդես են գալիս հոկեյիստներ աշխարհի 20 երկրներից։ Չնայած անցած չորս տասնամյակներում կանադացիները լիգայում կազմել են կշռող մեծամասնություն, սակայն ամերիկացիների և եվրոպացիների թիվը նույնպես հաստատուն կերպով աճում է 1967 թվականից ի վեր, երբ ակումբների թիմը 6-ից դառնում է 30։

Ակումբներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զաք Պողոսյանը` NHL-ի առաջին հայկական ծագումով հոկեյիստը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Marsh, James (2006). «Հոկեյի ազգային լիգան». Կանադական հանրագիտարան. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2006 թ․ Հունիսի 11-ին.
  2. «NHL.com: Սթենլիի գավաթի մասին». NHL. Վերցված է 2006 թ․ Հուլիսի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոկեյի ազգային լիգա (NHL)» հոդվածին։