Հոլիվուդի նշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոլիվուդի նշան
Հոլիվուդյան նշանը Լոս Անջելեսում,Կալիֆոռնիայում
Քարտեզ
Քարտեզ
Տեսակճարտարապետական հուշարձան, cultural icon? և տեսարժան վայր
Ստեղծում1923[1]
Բարձրություն13 մետր
Երկիր ԱՄՆ
ԲնակավայրԼոս Անջելես
կայք
 Hollywood Sign Վիքիպահեստում

Հոլիվուդի նշան (այլ կերպ ասած Հոլիվուդաշխարհի նշանը), Ամերիկայի խորհրդանիշ ու մշակութային պատկեր, որը տեղադրված է Լոս Անջելեսում,Կալիֆորնիայում։ Այն գտնվում է Լի լեռան վրա, Սանտա Մոնիկա լեռների Հոլիվուդյան բլուրների տարածքում։ Այդ նշանը նայում է Հոլիվուդին՝ Լոս Անջելեսին։ «ՀՈԼԻՎՈՒԴ»-ը գրված է 13.4 մետր բարձրությամբ[2] և 107.3 մետր երկարությամբ մեծատառերով։ 1923 թվականին նշանը ստեղծվել է որպես տեղական անշարժ գույքի զարգացման գովազդ, բայց հետագայում այն մնաց ճանաչողության աճի շնորհիվ[3]։

Նշանը տասնամյակների ընթացքում հաճախակի եղել է ծաղրանքների և վայրագությունների թիրախ, բայց այն այնուհետև վերականգնվել է, ներառելով անվտանգության համակարգի տեղադրումը և վայրագությունների կանխարգելումը։ Նշանը պահպանվում և աջակցվում է Հոլիվուդի նշանի խնամակալությանբ[4], շահույթ չհետապնդող կազմակերպություն, չնայած դրա կայքը և շրջակա հողերը Գրիֆիթ զբոսայգու մասն են կազմում։ Գետնից նայելիս, բլուրների ուրվագծերը նշանին տալիս են ալիքային տեսք։ Երբ դիտենք համեմատելի բարձրությունից, ապա տառերը կտեսնենք գրեթե նույն մակարդակի վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլիվուդի նշանի տեսքը մինչ 1978 թվականի վերականգնումը
Նշանի տեսքը արբանյակից

Նշանը ստեղծվել է 1923 թվականին և սկզբնապես կարդացվում էր «ՀՈԼԻՎՈՒԴԱՇԽԱՐՀ»։ Դրա նպատակն էր գովազդել Լոս Անջելեսի շրջանի Հոլիվուդի վերին բլուրներում առաձնացված նոր բնակելի շինության անունը։ Հ. Ջ. Վայթլին նշանն արդեն օգտագործել էր իր Վայթլի Հեյթս շինությունը գովազդելու համար,որը տեղադրված էր Հայլանդ Ավենյուի և Վայն Սթրիթի միջև։ Նա առաջարկեց իր ընկերոջը՝ հողայն սինդիկատ, Լոս Անջելես Թայմս թերթի սեփականատեր Հարրի Չանդլերին, որում նա ներգրավված էր, պատրաստել նույնպիսի նշան իր հողը գովազդելու համար[5]։ Անշարժ գույքի ստեղծորներ Վուդրռւֆը և Շուլցը իրենց շինությունը անվանեցին «Հոլիվուդաշխարհ» և այն գովազդեցին որպես «բլուրների Հոլիվուդյան կողմի վրա հոյակապ միջավայր առանց ավելորդ արժեքի»"[6]:

Վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականին, մեծ մասամբ Փլեյբոյ ամսագրի հիմնադիր Հյու Հեֆների՝ նշանը վերականգնելու հասարակական կազմակերպության շնորհիվ, Պալատը որոշեց ուժեղ վնասված նշանը փոխարինել ավելի հաստատուն կառույցով։ Ինը դոնորներից յուրաքանչյուրը 27777.77 ԱՄՆ դոլլար տվել է տառերի փոխարինումը հովանավորելու համար, որոնք պատրաստված են պողպատից և հենված են բետոնե հիմքով պողպատե սյուների վրա (նայել դոնորների բաժինը ստորև)[7]։

Դոնորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.hollywoodsign.org/history-timeline
  2. "Fast Facts About The Hollywood Sign". The Hollywood Sign. Retrieved January 1, 2017
  3. «The Hollywood Sign: A Beat-by-Beat Plotline» (PDF). The Hollywood Sign. 2005 թ․ մայիսի 19. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 12-ին.
  4. «About the Hollywood Sign Trust». The Hollywood Sign. Վերցված է 2018 թ․ փետրվարի 8-ին.
  5. Keith, Gaelyn Whitley (2010 թ․ օգոստոս). The Father of Hollywood. Tate Publishing. էջ 223. ISBN 978-1-61663-475-9.
  6. Williams, Gregory. «The Story of Hollywoodland». Beachwood Canyon Neighborhood Association. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 27-ին.
  7. 7,0 7,1 Braudy, Leo (2012). The Hollywood Sign: Fantasy and Reality of an American Icon (Icons of America). Yale University Press. ISBN 0-300-18145-0.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոլիվուդի նշան» հոդվածին։