Հոլանդերեն լեզվի բառարան (1863-1998)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բառարանի խմբագրությունը 1906 թ.

Հոլանդերեն լեզվի բառարան (1863-1998) (հոլանդ. Woordenboek der Nederlandsche Taal) — հոլանդերենի բացատրական, ուղղագրական և ստուգաբանական բառարան, էջերի քանակով աշխարի խոշորագույն տպագիր բառարանը։[1] Ընդգրկում է հոլանդերեն լեզվի 1500-1976 թթ. բառապաշարը։ Բառարանի կազմման վրա շուրջ 150 տարի աշխատել է խմբագիրների հինգ սերունդ. առաջին հատորը հրատարակվել է 1863 թ., իսկ վերջինը՝ 1998 թ. հունիսի 16-ին։

Բառարանն ընդգրկում է շուրջ 95.000 գլխավոր բառահոդված և 400.000 ենթաբառահոդված։ Բառահոդվածները բացատրությունից բացի, պարունակում են շուրջ 1.700.000 մեջբերում գրեթե հինգդարյա հոլանդական և ֆլամանդական գրականությունից։ Բառարանը զետեղված է 43 հատորում, որոնք ընդհանուր առմամբ կազմում են 49.255 էջ։

1995 թ. այն հրատարակվել է սկավառակային տեսքով, իսկ 2007 թ. հասանելի է դարձել օնլայն տարբերակով։

Այլ հայտնի ծավալուն բառարաններ են Գրիմ եղբայրներ գերմաներեն բառարանը և Ջեյմս Մարրիի Օքսֆորդյան անգլերեն բառարանը։

[խմբագրել] Աղբյուրներ


Ծանոթագրություններ և նշումներ

  1. Taaluniversum.org Wat is het grootste woordenboek ter wereld? («Ո՞րն է աշխարհի ամենամեծ բառարանը») (նիդեր.)
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով