Հոդոգրաֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոդոգրաֆ (հունարեն՝ ճանապարհ, շարժում, ուղղություն և գրել, գծել), մեխանիկայում, փոփոխական վեկտորի ծայրակետերի երկրաչափական տեղը ներկայացնող կոր վեկտորի արժեքները ժամանակի տարբեր պահերին տեղադրված են ընդհանուր սկզբնակետից)։ «Հոդոգրաֆ» հասկացությունը տվել է Ուիլյամ Համիլտոնը։ Հոդոգրաֆն ակնբախ երկրաչափական պատկերացում է տալիս վեկտորով պատկերվող ֆիզիկական մեծության ժամանակի ընթացքում փոփոխության և այդ փոփոխության արագության (ունի Հոդոգրաֆի շոշափողի ուղղությունը) մասին։ Օրինակ, կետի արագությունը պատկերվում է փոփոխական վեկտորով։ Ժամանակի տարբեր պահերին սկզբնակետից տեղադրելով վեկտորի արժեքները, կստանանք արագության հոդոգրաֆ, ընդ որում կետում արագության փոփոարագությունը ( արագացումն այդ կետում) ժամանակի ցանկացած պահին ունի հոդոգրաֆի ուղղությունը հոդոգրաֆի համապատասխան կետում։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոդոգրաֆ» հոդվածին։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 509