Հոդակապ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոդակապ, բառակազմական կաղապարներում հանդես եկող բաղադրիչ տարր։ Արտահայտվում է ձայնավորով կամ բաղաձայնով։ Հայերենում հոդակապի դեր է կատարում ա, ռուսերենում՝ e, օ, լատիներենում՝ i, ս ձայնավորները, գերմաներենում՝ s, n բաղաձայնները։ Հնչյունական որոշ դիրքերում տեղի է ունենում հայերենի ա-ի ձուլում (սերտաճում) նախորդող ի-ի հետ (գինի+ա+տուն- գինետուն (ի+ա>ե)։ Այս տարրը կամ սրա համաբանությամբ՝ այլ բաղադրություններում ե ձայնավորը հանդես է բերում հոդակապի ֆունկցիա դրսևորելու միտում (դուր-ե-կան, շահ-ե-կան)։ Լեզվաբանների մի մասը, նկատի ունենալով հոդակապի ֆունկցիոնալ կողմը, այն համարում է ձևույթ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 508