Հոգիների տունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոգիների տունը
Հոգիների տունը.jpg
հեղինակ Իզաբել Ալենդե
Բնօրինակ անվանում La casa de los espíritus
Երկիր Չիլի
Լեզու իսպաներեն
Ժանր(եր) մոգական ռեալիզմ

Հոգիների տունը (իսպ.՝ La casa de los espíritus, 1982) Իզաբել Ալենդեի առաջին վեպն է։ Մինչև 1982 թվականին Բարսելոնայում տպագրվելը՝ վեպը մի քանի անգամ մերժվել է իսպանալեզու հրատարակությունների կողմից[1] Տպագրվելուց հետո գիրքը դառնում է բեսթսելլեր և Ալենդեին ճանաչում է բերում։ Վեպը եղել է 1982 թվականին Չիլիում ամենաշատ վաճառված գիրքը և ստանում Panorama Literario մրցանակը[2]։

Հոգիների տունը թարգմանվել է ավելի քան 37 լեզուներով[3]։ Ալենդեի մոտ գիրքը գրելու մտահաղացումը ծագել է, երբ իմացել է, որ իր հարյուրամյա պապիկը մահանում է։ Իր պապին գրված նամակն էլ դառնում է «Հոգիների տան» սյուժեի հիմքը[4]։

Վեպը պատմում է Տրուեբայի ընտանիքի սերնդեսերունդ շարունակվող պատմությունը, որը ընթանում է հետգաղութային Չիլիի հասարակական և քաղաքական դեպքերի հետ զուգահեռ։ Վեպը գրված է 2 պրոտագոնիստների տեսանկյուններից (Էստեբան և Ալբա) միահյուսված մոգական ռեալիզմի տարրերի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել]