Հոգեբանության սիմվոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոգեբանության սիմվոլ՝ փսի

Հոգեբանության սիմվոլը, հունական այբուբենի 23-րդ տառը՝ փսին (հուն․՝ ψι

Ծագման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. 19-րդ դարում հույները ծանոթացան փյունիկյան այբուբենին։ Նրանք այնքան հավանեցին այդ այբուբենը, որ որոշեցին այն յուրացնել։ Փյունիկյան այբուբենում բացակայում էին ձայնավոր տառերը, ուստի հույները ավելացին դրանք՝ ստեղծելով առաջին իրական այբուբենը։ Նրանք նաև ավելացրին 5 նոր սիմվոլ՝ Ω (օմեգա), Υ (էփսիլիոն), Φ (ֆի), Χ (խի) և Ψ (փսի)։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

հունական դիցաբանության ծովի աստված Պոսեյդոն

Ենթադրվում է, որ Ψ տառի արտաքին տեսքը խորհրդանշում է հունական դիցաբանության ծովի աստված Պոսեյդոնի եռաժանին։ Վերջինս իր հերթին խորհրդանշում է աշխարհի տարանջատումը երեք ոլորտների՝ երկրային, երկնային և հոգևոր, և հանդիսանում է բնության տարերքներից երեքի՝ օդի, ջրի և հողի միասնությունը։

Հոգեբանություն և «փսի»[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեբանություն հասկացությունն ունի հին հունական ծագում։ Այն բաղկացած է երկու բառից՝ հուն․՝ ψυχη («psyche»-հոգի) և հուն․՝ λογος («logos»-գիտություն)։ Հոգեբանության՝ որպես գիտության ձևավորումից հետո հոգեբանություն (ռուս.՝ "психология") բառը սկսեց ավելի հաճախակի օգտագործվել։ Ենթադրվում է, որ «փսի» տառը՝ որպես հոգեբանության սիմվոլ, սկսել են կիրառել փիլիսոփայական համալսարանների ուսանողները, որոնք դասախոսությունների ժամանակ հոգեբանություն բառն արագ գրելու համար այն նշանակում էին այդ տառով։

Այլ կիրառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հույները ψ սիմվոլն օգտագործում էին նաև 700 թիվը գրելու համար և որպեսզի տարբերակեին համանուն տառից, թվից առաջ գիծ էին դնում՝ — ψ: Սակայն հռոմեական, իսկ այնուհետև նաև արաբական տառերի տարածմանը զուգընթաց թվերի գրառման հունական համակարգը մոռացության մատնվեց[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Փսի տառի նշանակությունը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 27-ին.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]