Հոբ (Գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժորժ դը լա Տուր, «Հոբը և նրա կինը»

ՀոբԱստվածաշունչ մատյանի Հին Կտակարանի գրքերից մեկը: Գրքում ներկայացվում է «ճշմարտախօս», «անարատ», «արդար ու աստուածապաշտ» Հոբի փորձությունների պատմությունը, Հոբի փորձը իրեն բաժին ընկած անարդար տառապանքների պայմաններում հստակեցնել իր դիրքորոշումը Աստծու նկատմամբ:

[խմբագրել] Գրքի կառուցվածքը

  • Արձակ առաջաբանում պատմվում է հերոսի՝ մեծահարուստ Հոբի մասին, որը ենթարկվում է հանկարծական ու անբացատրելի փորձությունների, սակայն չի կորցնում իր վստահությունը Տիրոջ հանդեպ (Ա:1 -Բ:13):
  • Հոբին այցելության են գալիս իր բարեկամները. չափածո երկխոսության ձևով բանավեճ է սկսվում Հոբի և նրան այցելած անձանց միջև (Գ:1 -ԼԱ:40):
  • Խոսակցության մեջ է մտնում Հոբի չորրորդ ընկերը՝ Եղիուս Բուզացին (ԼԲ:1 -ԼԷ:24)
  • Միջամտում է Աստված, որի և Հոբի միջ ծավալվում է չափածո երկխոսություն (ԼԸ:1 -ԽԲ:6)
  • Արձակ վերջաբանում պատմվում է, թե ինչպես Աստված վերականգնում է Հոբի առողջությունը, ունեցծվածքը և բարի անունը: Վերջում նշվում է, որ Հոբը մահանում է «զառամյալ հասակում, տարիների բեռան տակ կքած» (ԽԲ:7-16)

[խմբագրել] Արտաքին հղումներ

Հոբի գիրքը արևելահայերեն թարգմանությամբ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով