Հինդուստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հնդստան թերակղզիից)
Հինդուստան

Ընդհանուր մակերեսը 4.4 մլն կմ²
Երկիր Բանգլադեշ Բանգլադեշ
Բութան Բութան
Հնդկաստան Հնդկաստան
Մալդիվներ Մալդիվներ
Պակիստան Պակիստան
Նեպալ Նեպալ
Շրի Լանկա Շրի Լանկա
Բնակչություն ~1.7 մլրդ մարդ
Հինդուստան (Ասիա)##
Հինդուստան (Ասիա)

Հնդստան կամ Հնդկական թերակղզի (գործածվում է նաև Հնդկական ենթամայրցամաք եզրը), թերակղզի Ասիայի հարավում։ Տարածքը շուրջ 2 միլիոն կմ²։ Հյուսիսում թերակզու պայմանական սահմանն է հանդիսանում Ինդոս գետի դելտայից մինչև Գանգես գետի դելտան անցնող գիծը։ Արևմուտքից ողողվում է Արաբական ծովի (Հնդկական օվկիանոս), իսկ արևելքից՝ Բենգալյան ծոցի ջրերով։

Հնդկական ենթամայրցամաքում են գտնվում Հնդկաստանը, Շրի Լանկան, Բանգլադեշը, Պակիստանը, ինչպես նաև Նեպալի, Բութանի, Մյանմարի և Չինաստանի որոշ հատվածներ։ Հիմնականում տեղակայված է Հնդկական երկրամասային հարթակի վրա։

Թերակղզու մեծ մասը գրավում է Դեկանի սարահարթը։ Արևմուտքում բարձրանում են Արևմտյան Գաթերը, արևելքում՝ Արևելյան Գաթերը։ Ափերի երկարությամբ ձգվում են ալյուվիալ դաշտավայրերը։ Կլիման մերձհասարակածային է, մուսսոնային։ Գետերը (Նարբադա, Տապտի, Մախանադի, Գոդավարի) ունեն մուսսոնային ռեժիմ։ Տարածված են արևադարձային կարմրավուն և սև (ռեգուրներ) հողերը։ Գաթերի լանջերին աճում են մշտադալար և սաղարթավոր անտառներ, ներքին շրջաններում՝ սավաննաներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 492