Հյուսում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուսում

Հյուսում, ժողովրդական զբաղմունք։ Հնում հյուսումով պատրաստել են տնտեսության մեջ կիրառվող առարկաներ (կողով, սալա, զամբյուղ, մաղ, տափան, պարան, խսիր, կեմ, մտրակ ևն)՝ որպես նյութ օգտագործելով որոշ ծառատեսակների ճկուն, դալար ճյուղեր, ծղոտ, եղեգ, խոտ, կաշի, ձիու և այծի մազ, բուսաթելեր ևն։ Որպես զբաղմունք հյուսումը Հայաստանում զարգացած է եղել դեռևս միջին դարերում (զամբյուղի մնացորդներ են գտնվել Անիի պեղումներից)։ Այժմ այդ զբաղմունքը գոյատևում է ՀՀ որոշ մարզերում, Արցախում, Ջավախքում և այլուր։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուսում» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 457