Հյուսիս և Հարավ (մինի-սերիաներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Հյուսիս և Հարավ

Հյուսիս և Հարավ, բրիտանական սերիալ նկարահանված 2004 թվականին Էլիզաբեթ Գասքելլի գրած վեպի հիման վրա: Առաջին անգամ հեռարձակվել է բրիտանական BBC-ի եթերում, այնուհետև նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Միանգամից ֆիլմը ունեցել է շատ մեծ հաջողություն: Իր սյուժետով ֆիլմը շատ նման է 1995 թվականին նկարահանած Հպարտություն և Վնաս ֆիլմին: Գլխավոր դերակատարներն են Դանիելա Դենբի-Աշը, Րիչարդ Արմիտաժը և Սինեադ Կուսաքը: Ֆիլմի գործողությունները կատարվում են Անգլիայում, 19-րդ դարի երկրորդ կեսին:


Սյուժետ [խմբագրել]

Մարգարեթ Հեիլը և իր ծնողները լքում են իրենց տունը, որը գտնվում է Անգլիայի հարավում և տեղափոխվում են Անգլիական Միլթոն արդյունաբերական քաղաքը: Միլթոնը արդյունաբերական մեծ քաղաք է լինում: Հարավի հանգիստ կյանքից հետո Հեիլ ընտանիքին շատ դժվար է լինում համակերպվել Միլթոնի ակտիվ կյանքին: Մարգարեթը ծանոթանում է քաղաքի մեծ տեքստիլ-արդյունաբերական գործարանի տնօրեն Ջոն Թորնթոնի հետ: Սկզբից Թորնթոնը շատ վատ և ագրեսիվ տպավորություն է թողնում Մարգարեթի վրա: Բայց հետո ավելի շատ շփվելուց հետո նրանք փոխադարձ հետաքրքրություն են գրնում իրար մեջ: Քաղաքի պայմաններին չհամակերպվելու պատճառով Մարգարեթի մայրը մահանում է: Նրա հայրը մահանում է մի քանի ամիս անց: Մարգարեթը մի քանի ամիս ապրում է Միլթոնում, հետո նա վերադառնում է իր հայրենի քաղաքը: Պարզվում է, որ նրանց հարազատներից մեկը իր մահվանից առաջ իր ամբողջ կարողությունը կտակել է Մարգարեթին: Այդ նույն օրերին Թորտնթոնի ֆինանսական վիճակը վատթարանում է, քանի որ իր բոլոր աշխատողները լինում են իռլանդացիներ, որոնց անգլիացիները այդքան էլ լավ չէին վերաբերվում: Մարգարեթը իմանալով Թորնթոնի վատ վիճակի մասին որոշում է նրան օգնել: Թորնթոնը սիրահարված լինելով Մարգարեթին ընդունում է նրա առաջարկը: Ֆիլմը վերջանում է սիրահար զույգի գնացքով գնալու տեսարանով:

Ֆիլմը աչքի է ընկնում դերասանների բարձր կատարողական վարպետությամբ: 2011 թվականին դուրս է եկել ֆիլմի DVD տարբերակը: