Հյուսիսային լեռնային գայլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուսիսային լեռնային գայլ
Հյուսիսային լեռնային գայլ
Հյուսիսային լեռնային գայլը Հյուսիսային Քարքարոտ լեռներում
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Շնազգիներ
Ցեղ Գայլեր
Տեսակ Հյուսիսային
լեռնային գայլ
Լատիներեն անվանում
Canis lupus irremotus
Goldman, 1937


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Հյուսիսային լեռնային գայլ (լատին․՝ Canis lupus irremotus), գորշ գայլի ենթատեսակ, որը տարածված է Միացյալ Նահանգների և Կանադայի տարածքում, մասնավորապես՝ Ժայռոտ լեռներում։ Իր մյուս ցեղակիցների համեմատ ունի հարաբերականորեն միջին և որոշ դեպքերում նաև խոշոր արտաքնային չափեր, աչքի է ընկնում արտահայտված ճակատային ոսկրով[1]։

1978 թվականին հյուսիսային լեռնային գայլը ԲՊՄՄ-ի (Բնության պահպանության միջազգային միություն) կողմից դասակարգվել է որպես վտանգված տեսակ, սակայն պոպուլյացիայի որոշակի աճի հետևանքով 2000 թվականին կորցրել է այդ կարգավիճակը[2]։ 2010-2012 թվականների միջև ընկած ժամանակային միջակայքում ևս տեսակն արձանագրել է միջազգային պահպանության կարգավիճակային փոփոխություններ[3]։

Նկարագրություն և տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային լեռնային գայլերը գորշ գայլի համեմատաբար մեծ չափսեր ունեցող տարատեսակներից են[4]։ Նրանք ունեն 32-68 կգ մարմնի քաշ։ Մորթին բաց գույնի է և ավելի սպիտակ է, քան հարավում հանիպող գայլերի մորթիները։ Մորթու մեջ գերակշռում են սպիտակ և մոխրագույն գուներանգները[5][6]։

Հյուսիսային լեռնային գայլերը սնվում են լեռներում հանդիպող կենդանատեսակներով՝ ամերիկյան բիզոններով, վապիտիներով, լեռնային եղջերուներով, տարբեր տեսակի եղջրավորներներով, ինչպես նաև կրծողներով (լեռնային կուղբ) և այլնով։ Սնունդը շատ լինելու դեպքում յուրաքանչյուր գայլ կարող է մեկ օրվա ընթացքում ուտել անքան ուտելիք, որը հավասար է իր մարմնի 37 տոկոսին։ Սնունդի քիչ լինելու կամ առժամանակյա բացակայության պարագայում հյուսիսային լեռնային գայլերը կարող են երկար ժամանական դիմանալ սովին՝ սնվելով միայն մանր կենդանիներով։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գրանցվել են նաև այնպիսի դեպքեր, երբ երկար ժամանակ որս չգտնելով ոհմակը սպանել և կերել է խմբի ամենաթույլ կամ ամենահիվանդ անդամին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային լեռնային գայլերը բնակվում են Միացյալ Նահանգների և Կանադայի աշխարհագրական սահմաններում՝ բացառապես լեռնային շրջաններում։ Տեսականորեն, այս գայլերի հիմնական բնակավայրը համարվում է Ժայռոտ լեռները։

ԱՄՆ-ում այս գիշատիչները տարածված են արևմտյան Մոնտանայում և Վայոմինգում, ինչպես նաև արեևլյան Այդահոյում, իսկ Կանադայում վերջիններիս բնակության արեալը սահմանափակված է հարավային Ալբերտա նահանգով[7]։

Հետազոտության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային լեռնային գայլն առաջին անգամ նկատվել է այն տարածքում, որտեղ ներկայումս ձևավորվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ համարվող Ելոուսթոունյան ազգային պարկը։ Այս տեղանքում գտնվող տուկուդիկա հնդկացիական տեղաբնիկ ցեղերը, որոնք հայտնի էին «հյուսիսային ոչխարակերներ» անվանումով, գորշ գայլերի այս ենթատեսակին համարում են իրենց ցեղի «սուրբ կենդանին»։ Եվրոպացի գաղութարարների նվաճումներին զուգընթաց տեղաբնիկ հնդկացիները սկսեցին տեղափոխվել դեպի արևմուտք։ Տուկուդիկա տեղը հիմնականում զբաղվում էր ագարակագործությամբ և անասնապահությամբ․ այսպիսով, վերջիններիս կողմից գյուղատնտեսական նպատակներով օգտագործվող անասունները համարվում էին հյուսիսային լեռնային գայլերի հիմնական որսը։ Այսպիսով, հնդկացիների տեղաշարժին զուգընթաց գայլերը ևս փոխում են իրենց բնակության աշխարհագրական արեալը։

Ժամանակի ընթացքում գայլերը սկսում են սպառնալիք դառնալ նաև Եվրոպայից Ամերիկա տեղափոխված և Հյուսիսային Ժայռոտ լեռների շրջակայքում բնակվող կապիտալիստների գյուղական տնտեսությունների համար։ Խնդրի լուծման նպատակով 1915-1916 թվականներին ստեղծվում է Ազգային պարկի ծառայությունը, որի հիմնանպատակը զենքի, ծուղակների և թույնի կիրառմամբ գայլերի սպառնալիքի վերացումն է[8]։ Այսպիսով, առանձին ակտով սահմանվում էր, որ «թույլատրվում է այնպիսի կենդանիների ոչնչացումը, որոնք կարող են վնասական լինել»[9]։ 1924 թվականին Ելոուսթոունի տարածքում սպանվում են վերջին գիշատիչները, չնայած, որ վերջիններիս պոպուլյացիաները սակավ քանակությամբ պահպանվում են Հյուսիսային Ժայռոտ լեռների հեռավոր շրջաններում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Glover, A. (1942), Extinct and vanishing mammals of the western hemisphere, with the marine species of all the oceans, American Committee for International Wild Life Protection, pp. 205-206.
  2. Matt Volz (2010 թ․ օգոստոսի 6). «Wildlife advocates hail Rocky Mountain wolf ruling». Associated Press.
  3. Elizabeth Cowan Brown (2000). «The "wholly separate" truth: did the Yellowstone wolf reintroduction violate Section 10(J) of the Endangered Species Act?». Boston College Environmental Affairs Law Review. Boston College (3): 425–465. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 4-ին.
  4. Nelson King (2007). «Wolves in Yellowstone: A Short History». Yellowstone Insider.
  5. E. A. Goldman (1937). «The Wolves of North America». Journal of Mammalogy (1): 37–45. doi:10.2307/1374306. JSTOR 1374306.
  6. B. J. Verts & Leslie N. Carraway (1998). «Canis lupus Linnaeus, 1758». Land Mammals of Oregon. University of California Press. էջեր 360–363. ISBN 978-0-520-21199-5.
  7. «Northern Rocky Mountain wolf (Canis lupus irremotus)». The Wolf Intelligencer (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հուլիսի 3. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
  8. Mike Chrysler (1998 թ․ հոկտեմբերի 4). «Wolf takes horse whisperer's path». The Tampa Tribune. էջ 4.(չաշխատող հղում)
  9. T. R. Reid (1989 թ․ օգոստոսի 31). «Humans now aid wolf they nearly eradicated». The Daily Gazette.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուսիսային լեռնային գայլ» հոդվածին։