Հյուսիսային Ուվալներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հյուսիսային ուվալներ, ալիքավոր, տեղ-տեղ ճահճակալած ջրբաժան Վոլգա և Հյուսիսային Դվինա գետերի ավազանների միջև։ Երկարությունը 600 Կմ է, բարձրությունը՝ 293 մ։ Կազմված է սառցադաշտային և ֆլյուվիոգլյացիալ նստվածքներից, առավել բարձրադիր մասերում արմատական ապարները մերկացած են։ Մեծ մասը ծածկված է փշատերև անտառներով, տեղ-տեղ՝ ճահճուտներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png