Հմայակ Սիրաս
| Հմայակ Սիրաս | |
|---|---|
| ԱԱՀ՝ | Հմայակ Սիրաս |
| Ծննդյան օր՝ | փետրվարի 15, 1902 |
| Ծննդավայր՝ | Կարաքիլիսե գյուղաքաղաք, |
| Վախճանի օր՝ | օգոստոսի 14, 1983 |
| Վախճանի վայր՝ | Երևան (Հայաստան) |
Հմայակ Սիրաս (Հմայակ Սահակի Ոսկանյան, 1902, փետրվարի 15 - 1983, օգոստոսի 14), հայ արձակագիր, թարգմանիչ, «Կալեվալա» ընկերության (Ֆինլանդիա) պատվավոր անդամ (1974), ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1968), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։ Գրական անուն է ընտրել Հ, Սենկեվիչի «Յո երթաս» վեպի հերոս Սիրասի անունը։
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի գավառի Կարաքիլիսե գյուղաքաղաքում։ Սովորել է տեղի ութամյա դպրոցում։ Առաջին աշխարհամարտի ժամանակ ընտանիքով գաղթել և բնակություն է հաստատել Թիֆլիսում։ Եղել է գրաշար։ 1921-ին տեղափոխվել է Երևան։ 1922-25-ին սովորել է Երևանի համալսարանի պատմագրական ֆակուլտետում։ 1925-29-ին որպես քարտուղար աշխատել է Ախտայի (հետո` Հրազդան), Եղեգբաձորի և Արտաշատի շրջանային կուսակցական կոմիտեներում։ 1932-ին աշխատել է Մոսկվայի ժուռնալիստիկայի ինստիտուտը։ 1928-33-ին որպես խմբագիր աշխատել է (ընդմիջումներով) Լենինականի «Բանվոր» թերթում։ 1933-34-ին եղել է Երևանում լույս տեսնող «Հարվածային բանվոր» թերթի խմբագիրը։ 1934-40-ին և 1954-57-ին եղել է «Սովետական գրականություն» ամսագրի խմբագիրը, 1939-41-ին և 1946-48-ին` Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար։
Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, եղել է ռազմական թղթակից, ԽՍՀՄ պաշտպանության նախարարության գլխավոր քաղաքական վարչությունում հայկական հրատարակչությունների խնբագիր, թարգմանիչ։
Նրա առաջին պատմվածքը տպագրվել է 1922-ին, Երևանի «Մուրճ» ամսագրում։ Ռուսերեն լույս է տեսել Սիրասի «Անահիտ» (Մոսկվա, 1949, 1958), «Արարատ» (Մոսկվա, 1956, 1962, 1971), «Երգը» (Երևան, 1952), «Նախօրյակին» (Մոսկվա, 1965, 1973), «Անանուն աղջիկ» (Մոսկվա, 1968), «Հայրենի աշխարհ» (Մոսկվա, 1979), քրդերեն` «Մամեն ու Աշեն» (Երևան, 1935), «Լաթիֆե» (Երևան, 1936) գրքերը։
Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի 2, Կարմիր աստղի և «Պատվո նշան» շքանշաններով։
Մահացել է Երևանում։[1]
Հ. Սիրասի երկերի մատենագրությունը [խմբագրել]
Հ. Սիրասի կատարած թարգմանությունները (ռուսերենից) [խմբագրել]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ (1986) Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող», էջ 512-513։