Հմայակ Դիմաքսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հմայակ Դիմակսյանից)
Հմայակ Դիմաքսյան
Ծնվել է1845
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1919
ԿրթությունԵրուսաղեմի ժառանգավորաց վարժարան
Մասնագիտությունխմբագիր

Հմայակ Դիմաքսյան (1845, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1919), հայ խմբագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում։ Սովորել է Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանում։ 1894 թ.-ին ընտրվել է Կ. Պոլսի պատրիարքական տեղապահ։ Եղել է Երզնկայի, Ռոդոստոյի առաջնորդ։ Հրատարակել է հետևյալ աշխատությունները. «Նոր տարի և մտավորական սնունդ տղայոց համար» (Պոլիս, 1867), «Աստղիկ հայրենյաց կամ ախպերակունք հառաջադիմության» (Պոլիս, 1869), «Շիթք մանունք ի Միջերկրականէ» (1878), 1874 թ.-ից հրատարակել է «Լույս» հանդեսը, որը շարունակվել է մի քանի տարի[1][2]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 290.
  2. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԼՈՅՍ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 26-ին.