Հմայակ Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հմայակ Գրիգորյան
Ծնվել էօգոստոսի 8, 1948(1948-08-08)[1] (75 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու

Հմայակ Սարգսի Գրիգորյան (օգոստոսի 8, 1948(1948-08-08)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), վնասվածքաբան-օրթոպեդ։ Բժշկական ծառայության պահեստի կապիտան (1989)։ Բժշկական գիտությունների թեկնածու (1987

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1972), վերապատրաստվել է Մոսկվայի Պրիորովի անվան վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոնական ինստիտուտում (1981), Նիդեռլանդների Թագավորության (Հոլանդիա) Հարավի կենտրոնական կլինիկական հոսպիտալում (1989, 1990), Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտում (1986, 1989, 1994, 20031973-1976 թվականներին աշխատել է Հոկտեմբերյանի (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզում) կենտրոնական շրջանային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում, 1976 թվականից՝ Ք. Պետրոսյանի անվան վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտում (այժմ՝ վնասվածքաբանության կենտրոն)՝ օրդինատու, 1989 թվականից՝ ոսկրային հիվանդությունների վարակական բարդությունների բաժնի վարիչ։ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ երեք ամիս Լենինականում բուժօգնություն է ցույց տվել աղետից տուժածներին։

1988 թվականին և 1992 թվականին կամավոր մեկնել է ԼՂ մարզային հիվանդանոց և Ստեփանակերտի հոսպիտալ, որտեղ վիրահատել է հարյուրավոր ազատամարտիկների և խաղաղ բնակիչների։

Աշխատությունները վերաբերում են հրազենային վնասվածքների, փակ և բաց կոտրվածքների, ոսկրախտեփ, ոսկրային արատների բուժման խնդիրներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։