Հղկիչ հաստոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հղկիչ հաստոց , հղկանյութային գործիքներով մակերևույթների մշակման հաստոց։ Կախված հղկվող մակերևույթի ձևից և մշակման նպատակներից՝ Հ. հները տարբեր են լինում։ Արտաքին գլանական և կոնական մակերևույթների հղկման համար կիրառում են կլորահղկման ՅԵ12 մոդելի կլորահղկման հաստոցներ (նկ.)։ Մշակվող նախապատրաստուկը տեղադրվում է կենտրոններում, պտտական շարժում ստանում առջևի թակից և հաստոցի սեղանի հետ կատարում ետադարձ-համընթաց շարժում (իր առանցքի ուղղությամբ)։ Մշակումը կատարվում է հղկաքարով, որը պտտական շարժում ստանում է հղկող գլխիկից։ Ներքնահղկիչ հաստոցը նախատեսված է ներքին գլանական և կոնական մակերևույթների հղկման համար։ Կլոր Հ. հ-ից տարբերվում է հղկող գլխիկի կառուցվածքով և դետալի ամրացման ձևով։ Կոպիտ, սևատաշ մշակման համար կիրառում են կոպիտ մշակման, իսկ կտրող գործիքների (կտրիչ, ֆրեզ) սրման համար՝ սրիչ հաստոցներ։ Հարթահղկման հաստոցը ծառա-ԷԶ-106 մոդելի հղկահեղուկային հաստոցյում է հարթ մակերևույթների հղկման համար։ Լինում է պտտվող և ետադարձ-համընթաց շարժվող սեղանով։ Մակերեվույթների վերջնամշակման համար կիրառվում են կիպահղկման և ողորկման հաստոցներ։ Կան նաև ժապավենահղկիչ, ուլտրաձայնային, մագնի֊սահղկման, ի ղկահ եղուկ ային (նկ.) հաստոցներ։ Հայկ. ՍՍՀ-ում կլորահղկման.հաստոցներ արտադրվում են Լենինականում։ ժապավենային և հղկահեղուկային հաստոցներ նախագծվում և արտադրվում են Երևանում, մետաղահատ հաստոցների փորձարարական գիտահետազոտական ինստ-ի Անդրկովկասյան մասնաճյուղում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png