Հիսուսի ծննդաբանությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիսուսի ազգաբանության տարբերությունը Մատթեոսի և Ղուկասի Ավետարաններում [խմբագրել]

Հիսուսի ազգաբանությունը քննվում է Աստվածաշնչի երկու տեղերում՝ Մատթեոսի 1 ում և Ղուկաս 3.23-28-ում: Մատթեոսը քննում է Հիսուսից դեպի Աբրահամ գիծը: Ղուկասը քննում է Հիսուսից մինչև Ադամը: Սակայն քննելով այդ երկու ազգաբանությունները, տեսնում ենք, որ դրանք, Դավիթից Հիսուս ընկած ժամանակահատվածում, ամբողջությամբ տարբերվում են միմյանցից: Օրինակ՝ Մատթեոսը նշում է, որ Հովսեփի հայը Հակոբն է (Մատթ, 1.16), իսկ Ղուկասը նշում է, որ Հիսուսի հոր` Հովսեփի հայրը Հեղին է (Ղուկաս 3.23): Մատթեոսը քննում է Դավիթի որդի Սողոմոնի գիծը, իսկ Ղուկասը` Դավիթի մյուս որդի Նաթանինը: Եվ, փաստացի, Դավիթի և Հիսուսի միջև ազգաբանական անունների մեջ կան ընդամենը երկու անուններ, որ նույնն են` Սաղաթիել և Զորոբաբել: (Մատթ. 1.12: Ղուկաս 3.27):

Որոշ հետազոտողներ պնդում են, որ սա վրիպակի կամ սխալի հետևանք է, որը տեղ է գտել Աստվածաշնչում: Սակայն հրեաները շատ բծախնդիր էին ազգաբանկան գրառության հարցերում, և անընդունելի է, որ Ղուկասն ու Մատթեոսը կարող էին ներկայացնել իրարից միանգամայն տարբերվող ազգաբանություններ: Նույնիսկ այն երկու անունները, որ նույնն են, քննելով, պարզվում է, որ նրանք խոսում են երկու տարբեր անձնավորությունների մասին: Մատթեոսն ասում է, որ Սաղաթիելի հայրը Հեքոնիան է, մինչդեռ Ղուկասը նշում է, որ նրա հայրը Ներին է:

Մեկ ուրիշ մեկնաբանության համաձայն Մատթեոսը քննում է հիմնական ազգաբանական գիծը, իսկ Ղուկասը քննում է` նկատի ունենալով, այսպես կոչված, «լևիրիտական ամուսնության» դրսևորումները: Եթե մի մարդ մահանում էր առանց տղա զավակ ունենալու, նրա եղբայրը պետք է ամուսնանար իր եղբոր այրիի հետ և որդի ունենար, որպեսզի ցեղը շարունակվեր: Սակայն այս տարբերակը շատ քիչ հավանական է, քանի որ նման դեպքում Դավիթից Հիսուս ընկած ժամանակահատվածի բոլոր սերունդները պետք է որ ամուսնացած լինեին «լևիրիտական ամուսնությամբ », որպեսզի բացատրվեր նմանատիպ տարբերությունը, որ կա յուրաքանչյուր ազգի մեջ: Սա շատ անհավանական է:

Նկատի ունենալով այս ամենը, որոշ պահպանողական հետազոտողներ ենթադրում են, որ Ղուկասը ցույց է տալիս Մարիամի ծննդաբանությունը, իսկ Մատթեոսը` Հովսեփինը: Մատթեոսը քննում է Հովսեփի գիծը (Հիսուսի իրավական հոր)՝ Դավիթի որդի Սողոմոնով, իսկ Ղուկասը քննում է Մարիամի նախնիներին (Հիսուսի արյունակցական ծնողը) Դավիթի որդի Նաթանով:

Այն ժամանակ, երբ Ղուկասը գրում էր իր Ավետարանը, հունարենում չկար «փեսա» բառը, և հետևաբար, Հովսեփի մասին գրելիս, Ղուկասը նրան ներկայացրել է որպես Մարիամի հոր՝ Հեղիի որդին: Թերևս սրանով է բացատրվում Հովսեփի` երկու «տարբեր» հայրեր ունենալու փաստը:

Երկու ազգաբանական գծերով էլ Հիսուսը հանդիսանում է Դավթի սերնդակիցը, և հետևաբար իրավացիորեն համարվում է Մեսսիա: Մայրական կողմի ծննդաբանությունը քննելը անսովոր է, բայց այս դեպում այն բացառություն է, քանի որ Հիսուսը կույսից է ծնվել: Ղուկասի բացատրությունը սրան այն է, որ նա գրում է իր Ավետարանի մեջ (Ղուկաս 3.23 ), «ինչպես կարծվում էր», խոսելով Հովսեփի` Հիսուսի հայր լինելու մասին: