Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Հիպուրաթթու, բենզոիլամինաքացախաթթու, բենգոիլգլիցին, , բենզոաթթվի և գլիցինի մնացորդներից կազմված միացություն։ Հայտնաբերել է Յուստուս Լիբիխը (1829 թվական), ձիու մեզի մեջ։ Առաջանում է ողնաշարավորների (բացի թռչունների) լյարդում և երիկամներում։ Անգույն բյուրեղներ են, հալման ջերմաստիճանը՝ 187 °C։ Կլինիկայում հիպուրաթթվի սինթեզի և օրգանիզմից արտազատվելու արագության որոշումը կիրառվում է լյարդի թունավոր նյութերի վնասազերծող ընդունակությունը պարզելու համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 423)։