Հին Նոր տարի
Հին Նոր տարի – Նոր տարին ըստ հուլյան՝ հին տոմարի։ Հին և նոր տոմարների միջև 20 և 21-րդ դարի առաջին կեսին տարբերությունը 13 օր է: Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին: Նոր` Գրիգորյան տոմարը, հաստատվել է 1582 թվականի հոկտեմբերին: Մի շարք երկրներում ըստ ավանդույթի, ոչ պաշտոնական նշվում է հին տոմարով Նոր տարին։
[խմբագրել] Պատմություն
Նոր` Գրիգորյան տոմարը հաստատվել է 1582 թվականի հոկտեմբերին: Հռոմի Գրիգոր 13-րդ Պապը նկատել է, որ հուլյան, այսինքն` հին տոմարը, մինչև 16-րդ դարը տվել է 10 օրվա տարբերություն: Այդ տարբերությունը հայտնի է դարձել գարնանային գիշերահավասարին` մարտի 21-ին, քանի որ Նիկիայի 325 թվականի ժողովի որոշմամբ գիշերահավասարի օր համարվել է ոչ թե մարտի 21-ը, այլ 11-ը: Գրիգոր 13-րդը կարգադրել է 1582 թվականի հոկտեմբերի 4-ին` հինգշաբթի օրվան հաջորդող համարել ուրբաթ` հոկտեմբերի 15-ը` բաց թողնելով կուտակված 10 օրերը, որոնց սխալն առաջացել էր 325-1582 թվականների ընթացքում: 16-20-րդ դարերի ընթացքում հուլյան` հին, և գրիգորյան` նոր տոմարների միջև տարբերությունը կազմել է 13 օր:[1]
[խմբագրել] Հին Նոր տարին տարբեր երկրներում
Ռուսաստանում Հին Նոր տարին տոնելու ավանդույթը Ռուսաստանում սկսվել է 1918 թվականին նոր ժամանակագրություն մտցնելուց հետո։ Նպաստել է նաև այն, որ Ռուս ուղղափառ եկեղեցին մինչ այժմ շարունակում է եկեղեցական տոները նշել ըստ հուլյան տոմարի։[2] ԽՍՀՄ փլուզումից հետո հետ խորհրդային տարածքի մի շարք երկրներում՝ Հայաստանում, Մոլդովայում, Բելառուսում, Լատվիայում, Ուկրաինայում, Ղազախստանում և Ուզբեկստանում (բնակչության մոտ 40 %) և Վրաստանում ոչ պաշտոնական տոնվում է Հին Նոր տարին։
Նախկին Հարավսլավիայի տարածքում՝ Սերբիայում, Չեռնոգորիայում և Մակեդոնիայում։
Հին Նոր տարին ըստ հուլյան տոմարի (նախկինում սուրբ Սիլվեստրի օր, գերմ. Alter Silvester) տոնում են Շվեյցարիայի մի շարք գերմանախոս կանտոններում։
Տես նաև Ամանոր