Հին Կաստիլիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հին Կաստիլիան ըստ 1833 թվականի Իսպանիայի տարածքային բաժանման

Հին Կատիլիա (իսպ.՝ Castilla la Vieja), պատմական մարզ Իսպանիայում, մեծ մասամբ՝ Կաստիլյան սարահարթում (Մեսետայում)։ Ընդգրկում է Սանտանդեր, Պալենսիա, Բուրգոս, Լոզրոնիո, Վալյադոլիդ, Սորիա, Սեգովիա, Ավիլա նահանգները։ Տարածությունը 66, 1 հզ. կմ² է, բն. 2,2 միլիոն (1971)։ Գլխավոր քաղաքը՝ Բուրգոս։ Հին Կաստիլիան ագրարային-ինդուստրիալ մարզ է։ Տիրապետում է խոշոր հողատիրությունը, մանր հողատիրությանը։ Զբաղվում են հացահատիկի, շաքարի ճակնդեղի մշակությամբ, խաղողագործությամբ, գինեգործությամբ, ոչխարաբուծությամբ և կաթնամսատու անասնապահությամբ։ Արդյունահանում են երկաթի և ցինկի հանքաքար, նավթ, քարածուխ։ Մշակող արդյունաբերության ճյուղերից են մետալուրգիան, մեքենաշինությունը, մետաղամշակությունը, սննդի և քիմիական արդյունաբերությունը։ 1971-ին արտադրվել է 3,5 միլիարդ կվտ․ժ էլեկտրաէներգիա։ Ծովային նա վահանգիստը Սանտանդերն է։


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հին Կաստիլիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 410