Հին Գետիկ վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հին Գետիկ վանք
Եկեղեցի
Տեղադրություն Հայաստան Հայաստան Տավուշի մարզ, Գետիկ
Աշխարհ Արցախ
Պատմական երկիր Հայաստան
Կրոնադավանություն Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Պատմություն
Հիմնադիր(ներ) Հովասափ
Ճարտարապետություն
Կարգավիճակ Ավերակ
Ակտիվ է Ոչ
Ճարտարապ. ոճ Հայկական
Կառուցման սկիզբ 9-րդ դար
##Հին Գետիկ վանք (Հայաստան)
Set01-church1.svg
##Հին Գետիկ վանք (Տավուշի մարզ)
Set01-church1.svg

9--12-րդ դարերի հուշարձանախումբ: Գտնվում է Գետիկ գյուղից 4 կմ հեռավորության վրա Գետիկի ձախ ափին: Հյուսիսային Հայաստանի հոգևոր մշակութային նշանավոր կենտրոն Հին Գետիկ վանքում կարևոր դեր է ունեցել Մխիթար Գոշը: Երկրաշարժից Գետիկ վանքը կործանվելուց հետո Մխիթար Գոշը դիմել է Զաքարե և Իվանե իշխաններին` խնդրելով նոր տեղ վանքի կառուցման համար, քանի որ հինը վերականգնելն անհնար էր: Զաքրյան իշխանները հատկացրել են Տանձոտի ձորը, ուր կառուցվել է Նոր Գետիկը: Հուշարձանախումբը, որ վարդագույն քարից կառուցված լինելու համար հայտնի է եղել Կարմիր եղցի անունով, բաղկացած է եկեղեցիներից, ժամատնից, միաբանության շենքերից և այլ կառույցներից: Համալիրում հնագույն շինությունը խաչաձև հատակագծով, չորս ավանդատներով, կոպտատաշ քարով շարված գրեթե կանգուն եկեղեցին է (9--10 դդ.): 12-րդ դարում կառուցված գլխավոր եկեղեցին երկաստիճան գետնախարիսխի վրա հաստատված, չորս անկյուններում կրկնահատակ ավանդատներով գմբեթասրահ է ( 12 * 17 մ)` երեսպատված բազմագույն սրբատաշ քարերով: Հյուսիսային ճակատը մշակված է հովհարաձև ավարտով պսակված եռանկյունաձև երկու խորշով, որոնց միջև բացվող մուտքը կենտրոնից քիչ արևմուտք է երիզված երկրաչափական նախշերով քանդակազարդ շրջանակով: Արտակարգ շքեղությամբ առավել ուշագրավ է եկեղեցու արևմտյան մուտքը, որի միակտուր քարից կողերի և դրանց հաջորդող դեկորատիվ զույգ որմնասյուների միջև որմի մակերեսը մշակված է շեղանկյուն քարե սալիկներով: Եկեղեցուն արևմուտքից կից է կոպտատաշ քարից մի շինություն, հավանաբար` ժամատուն: Հայտնաբերվել են եկեղեցու արտաքին և ներքին հարդարանքի բազմաթիվ բեկորներ, շինարարկան և նվիրատվական արձանագրությունների մասեր, 9--13-րդ դարերի գեղաքանդակ խաչքարեր: Եկեղեցու մի քանի քարերի վրա փորագրված է քարագործ վարպետի անվան Խ սկզբնատառը: Հին գետիկի ճարտարապետն է Հովասափը: Այժմ նրա տեղում Գոշավանքն է:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ