Հիմք (բառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիմք, քերականորեն ձևավորված բառի այն մասը, որը մնում Է նրանից մեկ ձևակազմական (քերականական) մասնիկ՝ վերջավորություն, միջմասնիկ, նախամասնիկ, անջատելուց հետո։ «Նավակում», «նավակ»ներ ձևերում հիմք Է «նավակ», իսկ ֊ում, ֊ներ ձևակազմական մասնիկներ են (վերջավորություններ)։

Պարզ և ձևավոր հիմքեր[խմբագրել]

Այն հիմքը, որը չունի այլ ձևակազմական մասնիկ (մասնիկներ), կոչվում Է պարզ, այն հիմքը որն ունի ձևակազմական մասնիկ (մասնիկներ), կոչվում Է ձևավոր («նավակներիցս» դեպքում ֊ս մասնիկի ձևավոր հիմքն Է «նավակներից», որ արդեն ունի ֊ներ և ֊ից ձևակազմական մասնիկները)։ Ձևակազմական միջմասնիկի հիմքը քերականորեն ձևավորված բառն Է՝ առանց այդ մասնիկի («հաղթվեց»-ի մեջ ֊վ֊ ձևակազմական մասնիկի հիմքն Է (ձևավոր) «հաղթեց»֊ը]։

Տես նաև[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png