Հիլզբորոյի ողբերգություն
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Հիլզբորոյի ողբերգություն» - այդ անունով է հայտնի (անգլ.՝ Hillsborough Disaster) Անգլիայի Շեֆիլդ քաղաքի Հիլզբորո ֆուտբոլային մարզադաշտում տեղի ունեցած ողբերկական դեպքերը, որոնց արդյունքում զոհվեցին 96 հոգի և մարմնական ծանր վնասվածքներ ստացան ևս հարյուրավոր մարդիկ։
[խմբագրել] Միջադեպը
Այս դեպքը ֆուտբոլային խուլիգանության պատմության մեջ ամենաողբերգականներից մեկն է, և պատճառ ծառայեց փոփոխությունների ենթարկել աշխարհի մի շարք հայտնի մարզադաշտերի վերապլանավորմանը,՝ ապահովության նկատառումներով։
Հիլզբորոյի այս հայտնի միջադեպը տեղի ունեցավ 1989թ. ապրիլի 15-ին, անգլիական լիգայի Շեֆիլդ Վենսդեյ և Լիվերպուլ թիմերի խաղի ընթացքում։ Ամբոխը, փորձելով ներխուժել մարզադաշտ, ցանկապատի մոտ ճնշման ենթարկեց առաջին շարքերում գտնվողներին։ Մահացածների մեծամասնության մահվան պատճառը արձանագրվել է որպես շնչահեղձուկ՝ հրմշտկոցի պատճառով։ Բոլոր զոհվածները Լիվերպուլի կողմնակից մարզասերներն էին։
