Հիդրոֆոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիդրոֆոն ( հիդրո... և ...ֆոն), ձայնային փոխակերպիչ, որը կիրառվում է հիդրոձայնագիտության մեջ՝ ստորջրյա աղմուկներն ու ազդանշանները լսելու, չափումներ կատարելու համար։ Պիեզո էլեկտրական գնդաձև հիդրոֆոն զգայուն պիեզո էլեկտրական տարր, 2. ներքին էլեկտրոդ, 3.արտաքին էլեկտրոդ, 4.բարակ ռետինե ծածկույթ, 5. թրթռամեկուսիչ տարր, 6.սնամեշ մետաղե ձող, 7.ն հաղորդիչ, 8.[համաո անցքային հերմետիկ միացում, հիդրոֆոնը նաև հիդրո ձայնային ուղղորդված ընդունիչ անտենաների բաղկացուցիչ տարրն է։ Առավել տարածված են էլեկտրադինամիկական, պիեզո էլեկտրական ևմագնի երևույթների վրա հիմնված հիդրոֆոնները։ Էլեկտրադինամիկական հիդրոֆոնը սկզբունքորեն չի տարբերվում օդային էլեկտրադինամիկական միկրոֆոնից։ Պիեզո էլեկտրականում օգտագործվում է որոշ բյուրեղների, ինչպես նաև պիեզո էլէկտրական խեցեղեն նյութերի ուղիղ պիեզո էֆեկտը։ Մագնիսաաորիկցիոն Հիդրոֆոնի աշխատանքը հիմնված է ֆեռոմագնիսական որոշ մետաղների հակադարձ մագնիսաստրիկցիոն երևույթի վրա։ Չափումների համարնախատեսված հիդռոֆոնը պետք է լինի ոչ ուղղորդ և հետազոտվող հաճախականությունների ամբողջ տիրույթում ունենա հավասար հաճախային բնութագիր։ Այդ նպատակով հարմար է օգտվել ալիքի երկարության համեմատությամբ Փոքր շառավիղ ունեցող և պիե զոխեցեղենից պատրաստված գնդաձև սնամեջ ընդունիչներից, որոնք կատարում են գնդայիսին մետրիկ տատանումներ։ Հիդրոֆոնի հիմնական բնութագրերից մեկը զգայնությունն է, որը որոշվում է էլեկտրական լարման ևձայնի ճնշման հարաբերությամբ և չափվում է մկվ/բար-ով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png