Հիդրոտեխնիկական կառուցվածքներ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեղեղային հոսքի հեռացումը Հրազդան կիրճում
Ջրային ռեսուրսների կանոնավորման, պահպանման և արդյունավետ օգտագործման համար կառուցվում են մի շարք ճարտարագիտական կառուցվածքներ իրենց մեխանիկական սարքավորումներով, որոնք կոչվում են հիդրոտեխնիկական կառուցվածքներ:
Հիդրոտեխնիկական կառուցվածքների օգնությամբ գործնականում լուծվում են ջրային ռեսուրսների օգտագործման, պահպանման, աղտոտման դեմ պայքարի հարցեր:
Հիդրոտեխնիկական կառուցվածքները լինում են մի շարք տիպերի`
- Պատվարներ - դրանք դիմհարային կառուցվածքներ են պատերի տեսքով, որոնք կառուցվում են գետերի հուներում, արգելափակելով գետի հունը, իր վերևի մասում ստեղծելով դիմհար` ջրամբարի տեսքով:
- Հիդրոէներգետիկ կառուցվածքներ, որոնք բաղկացած են ջրանցքից, որը ջուրը վերցնում է ջրի աղբյուրից, մոտեցնում է ճնշումային ավազանին, այնտեղից ճնշումային խողովակներով մեծ ճնշման տակ իջեցվում է ՀԷԿ-ի շենքին, որտեղ տեղադրվում են տուրբինները, որոնց օգնությամբ հեղուկի էներգիան վեր է ածվում տուրբինի լիսեռի պտտման էներգիայի և գեներատորի օգնությամբ էլ էլեկտրաէներգիայի:
- Ափապաշտպան կառուցվածքներ, որոնց օգնությամբ պաշտպանում են գետերի հունը և ափերը ողողումներից:
- Բարելավող համակարգեր - բաղկացած են ջրի աղբյուրից, մայր ջրանցքից, ներտնտեսային ջրանցքներից, շլյուզներից, ջրաչափական դիտակետերից և այլն: