Հիդրարգիլիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիդրարգիլիտ

Հիդրարգիլիտ (գիբսիտ, ջիբսիտ), միներալ, քիմիական կազմը՝ Al[OH]3։ Խառնուրդների ձևով առկա են Fe3+ և Ga3+, որոնք կառուցվածքի մեջ տեղակալում են Al13+-ին։ Բյուրեղագիտական համակարգը, մոնոկլինային է։

Հիդրարգիլիտն առաջացնում է մանր, նրբաթերթ, սովորաբար անգույն, սադափի փայլով բյուրեղիկներ, փոշենման զանգվածներ և կեղևիկներ։ Կարծրությունը՝ 2, 5—3, խտությունը՝ 2400 կգ/մ3։ Հիդրարգիլիտ հիմնականում առաջանում է կավահողով հարուստ ապարների հողմահարման դեպքում։ Հիդրարգիլիտային բոքսիտները ալյումինիումի լավագույն հանքանյութն են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png