Հեքսաքլորան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեքսաքլորան
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₄Cl₆
Մոլային զանգված4,3E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն1,55 ± 0,01 գ/սմ³[2] գ/սմ³
Հալման ջերմաստիճան−6 ± 1 ℉[2] և −21 °C[3][4] °C
Եռման ջերմաստիճան419 ± 0 ℉[2] և 215 °C[4] °C
Գոլորշու ճնշում0,2 ± 0,1 mm Hg[2]
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար87-68-3
PubChem6901
EINECS համար201-765-5
SMILESC(=C(Cl)Cl)(C(=C(Cl)Cl)Cl)Cl
ЕС201-765-5
RTECSEJ0700000
ChEBI6635
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Հեքսաքլորան, հեքսաքլորցիկլոհեքսան, C6H6Cl6, օրգանական նյութ, 1, 2, 3, 4, 5, 6- հեքսաքլորցիկլոհեքսանի ութ իզոմերի խառնուրդ, ստացվում է բենզոլին քլոր միացնելով։ Հեքսաքլորանը անհոտ, դառնահամ, բյուրեղային և միջատասպան նյութ է։ Կայուն է լույսի, ինչպես նաև ջրի, տարբեր օքսիդիչների և խիտ թթուների ազդեցության նկատմամբ։ Գյուղատնտեսության մեջ սովորաբար գործածվում է 99-100% γ-իզոմեր պարունակող պատրաստուկը («լինդան»)՝ սերմերն ախտահանելու, պտղատու ծառերի, բանջարանոցային և տեխնիկական բույսերի ու հողում ապրող վնասատուների դեմ պայքարելու համար։ Տեխնիկական հեքսաքլորանը օժտված է կայուն անդուր հոտով, օգտագործվում է մորեխների, գյուղատնտեսության որոշ վնասատուների, ինչպես նաև կենդանիների մակաբույծների, մասնավորապես, տզերի դեմ պայքարելու համար։ Հեքսաքլորանը կիրառվում է դուստի, փոշիների, էմուլսիաների (յուղի հետ), յուղերի լուծույթների և այլնի ձևով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 386