Հեքսամեթիլենդիամին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեքսամեթիլենդիամին
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₆H₁₆N₂
Մոլային զանգված1,9E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն0,84 գ/սմ³ գ/սմ³
Հալման ջերմաստիճան42 °C, 41 °C[2] և 41,5 °C[3] °C
Եռման ջերմաստիճան205 °C[3] °C
Այրման ջերմաստիճան93 °C
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար124-09-4
PubChem16402
EINECS համար204-679-6
SMILESC(CCCN)CCN
ЕС204-679-6
RTECSMO1180000
ChEBI13835579
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Հեքսամեթիլենդիամին, H2N(CH2)6 NH2, ալիֆատիկ շարքի դիամին։ Անգույն, փայլուն բյուրեղային նյութ է, հալման ջերմաստիճանը՝ 42 °C, եռմանը՝ 204—205 °C։ Լավ է լուծվում ջրում և օրգանական լուծիչներում։ Թորվում է ջրային գոլորշիներով։ Խոնավ օդում ծխում է, կլանում ածխաթթու գազ։ Անօրգանական և օրգանական թթուների հետ առաջացնում է աղեր։ Այդ հատկությունը օգտագործում են հեքսամեթիլենդիամինը քանակապես որոշելու համար։ Ունի ամիններին բնորոշ բոլոր հատկությունները։ Կոնդենսացման մեջ է մտնում երկհիմն թթուների հետ՝ առաջացնելով պոլիամիդային պոլիմերներ։ Մարդու օրգանիզմի վրա երկարատև ազդեցության դեպքում հեքսամեթիլենդիամինի գոլորշիներն առաջացնում են կենտրոնական, վեգետատիվ նյարդային համակարգի և այլ օրգանների խանգարումներ։ Հեքսամեթիլենդիամին արդյունաբերության մեջ ստանում են ադիպինաթթվի դինիտրիլը կատալիզատորների (պղինձ-կոբալտ) առկայությամբ, 125 °C-ում և 600—625 կգ/սմ2 ճնշման տակ վերականգնելով՝ N=C (CH2)4С=N+4H2→H2N (CH2)6NH2։ Հեքսամեթիլենդիամինը մեծ քանակությամբ օգտագործվում է նայլոն ստանալու համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 385