Ժխտում (տրամաբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հերքումից)

Ժխտում, տրամաբանական գործողություն, որի ժամանակ «ժխտում» տրամաբանական շաղկապի միջոցով տվյալ ասույթից (ելակետային ասույթ) ստացվում նոր ասույթ։ Ստացված բարդ ասույթն անվանում են ելակետային ասույթի ժխտում։ Խոսակցական լեզվում «ժխտում» տրամաբանական շաղկապին համապատասխանում է հիմնականում «ոչ» բառը։

«Ժխտում» շաղկապը նշանակվում է «–», «¬», «N» սիմվոլներով, իսկ ժխտման միջոցով «a» պարզ ասույթից ստացված բարդ ասույթն արտահայտվում է հետևյալ կերպ՝ «¬a», կամ «Na»։

«Ժխտում» տրամաբանական շաղկապի ճշմարտության աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

a ¬a
Ճ Ս
Ս Ճ

Աղյուսակից երևում է, որ եթե ելակետային ասույթը ճշմարիտ է, ապա նրա ժխտումը սխալ է, իսկ եթե այն սխալ է, ապա նրա ժխտումը ճշմարիտ է։ Այսինքն, a և ¬a ասույթները ճշմարտության կամ սխալականության տեսակետից ունեն հակառակ արժեքները։ Այդպիսի դատողությունները տրամաբանության մեջ ընդունված է անվանել հակասող դատողություններ։

Ժխտել կարելի է ոչ միայն պարզ ասույթը, այլ նաև բարդ ասույթը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 278