Հերմոգենես Տարսոնցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերմոգենես Տարսոնցի
Ἑρμογένης ὁ Ταρσεύς
Ծնվել է2-րդ դար Տարսոն, Մերսինի մարզ, Թուրքիա
Մահացել է3-րդ դար
Մասնագիտությունհռետոր
Տիրապետում է լեզուներինհին հունարեն

Հերմոգենես Տարսոնցի (հունարեն՝ Ἑρμογένης ὁ Ταρσεύς, 2-րդ դար, Տարսոն, Մերսինի մարզ, Թուրքիա - 3-րդ դար), II դարի հույն ճարտասան։ Նրա «Ճարտասանտության արվեստ» ձեռնարկը հին հեղինակներից՝ հատկապես Արիստոտելի Ճարտասանությունից կատարված հմուտ բնաքաղություն է։ Հերմոգենեսի աշխատությունը միջնադարում ծառայում էր որպես ճարտասանության ձեռնարկ։ Հիշատակվում է Դավիթ Անհաղթի «Արիստոտելի Անալիտիկայի մեկնությունը» երկում։

Ֆլավիոս Ֆիլոստրատոս Աթենացու[1][2] վկայության համաձայն՝ Հերմոգենեսը եղել է հրաշամանուկ ճարտասան և տասնհինգ տարեկան հասակում արդեն այնքան մեծ համբավի է հասել, որ Մարկոս Ավրելիոս կայսրը ցանկացել է ծանոթանալ ու լսել նրան և ունկնդրելով՝ հիացել է ու հրավիրել իր պալատը[3]։ Սակայն տարիների հետ Հերմոգենեսն, իբր, կորցրել է ճարտասանական իր տաղանդը։

Հերմոգենեսին վերագրվող երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Τέχνην ῥητορικήν» («Արվեստ ճարտասանության»)
  • «Περὶ στάσεων» («Հայեցակետ»)
  • «Περὶ ἰδεῶν λόγου» («Հայտնի Բանի մասին») — 2 գրքով
  • «Περὶ κοίλης Συρίας» («Կելեսիրիայի մասին») — 2 գրքով

Հերմոգենեսի ազդեցության մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Յոհանսոնն իր աշխատություններից մեկում փորձ է արել Հերմոգենեսիի ճարտասանական ինքնատիպ սխեմաները կիրառելու Լիբանիոսի մի քանի ճառերի նկատմամբ.[4]:

Անաբել Պատերսոնը Հերմոգենեսի մասին հեղինակած գրքում հանգամանորեն վերլուծել է նրա ոճը և դրա ազդեցությունը Վերածննդի գրողների, այդ թվում՝ Ուիլյամ Շեքսպիրի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Flavius Philostratus, Phlauiu Philostratu Bioi sophistōn, Mohr, 1838, p. xxv.
  2. «Филостраты». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Philostratos, Vitae Sophistarum 2,250.
  4. M. Johansson, Libanius' Declamations 9 and 10 (Studia Graeca et Latina Gothoburgensia LXVII). Göteborg: Acta Universitatis Gothoburgensis, 2006.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Krystyna Stebnicka: Hermogenes. In: Paweł Janiszewski, Krystyna Stebnicka, Elżbieta Szabat: Prosopography of Greek Rhetors and Sophists of the Roman Empire. Oxford University Press, Oxford 2015, ISBN 978-0-19-871340-1, S. 165 f.
  • Annabel Patterson: Hermogenes and the Renaissance: seven ideas of style. Princeton 1970
  • George A. Kennedy: Invention and method: two rhetorical treatises from the Hermogenic corpus (= Writings from the Greco-Roman world 15). Leiden 2005
  • Mikael Johansson: Libanius’ Declamations 9 and 10 (= Studia Graeca et Latina Gothoburgensia 67). Göteborg 2006
  • Тертуллиан. Против Гермогена.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Հերմոգենես Տարսոնցի