Հերման Գոլդշմիդտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերման Մայեր
Սալոմոն Գոլդշմիդտ

Hermann Mayer Salomon Goldschmidt
Ծնվել է 17.06.1802
Ծննդավայր Ֆրանկֆուրտ Մայնի վրա,
Գերմանիա
Մահացել է 26.04.1866
Մահվան վայր Ֆոնտենբլո
Քաղաքացիություն Գերմանիա
Գերմանիա
Ազգություն գերմանացի
Պարգևներ և
մրցանակներ՝
Թագավորական
աստղագիտական միության
ոսկե մեդալ

Հերման Գոլդշմիդտ  (գերմ.՝ Hermann Mayer Salomon Goldschmidt; 17 հունիսի 1802  - 26 ապրիլի 1866), գերմանացի աստղագետ և նկարիչ, կյանքի մեծ մասը ապրել է Ֆրանսիայում։

Ծնվել է Ֆրանկֆուրտում Մայնի վրա, հրեա վաճառականի ընտանիքում։ Մեկնել է Փարիզ գեղարվեստ ուսուցանելու համար, որտեղ նկարել է մի շարք կտավներ, որից հետո հետաքրքրվել է աստղագիտությամբ։

1861 թվականի ապրիլին հայտարարել է Սատուրնի իններորդ արբանյակի հայտնաբերման մասին, որը պտտվում էր Տիտանի և Հիպերիոնի միջև, որը նա անվանեց Քիրոն։ Այնուամենայնիվ, նա սխալվում էր, արբանյակը գոյություն չուներ։ Այսօր Քիրոն անունը կրում է այլ մարմին` արտասովոր աստերոիդ/գիսաստղ (2060) Քիրոնը։

Գոլդշմիդտին են վերագրում ստվերային ալիքների առաջին դիտարկումները (1820), որոնք հայտնվում են ամբողջական Արևի խավարումից մի քանի րոպե առաջ։

1861 ստացել է Թագավորական աստղագիտական միության ոսկե մեդալ։ Նրա պատվին են անվանվել Գոլդշմիդտի խառնարանը Լուսնի վրա և (1614) Գոլդշմիդտ աստերոիդը։

Գոլդշմիդտը փոխել է կրոնը, դառնալով քրիստոնեա։