Հերանուշ Արշակյան
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերանուշ (Նարգիզ) Արշակյան (1887 - 1905) - հայ բանաստեղծուհի։
Ծնվել է Կ. Պոլսում։ Սովորել է Մաքրիգյուղի ֆրանսիական իգական դպրոցում, ապա ծննդավայրի Մաքրուհյաց հայկական դպրոցում։
Գրել է քնարական մի շարք բանաստեղծություններ, որոնք հեղինակի մահից հետո լույս են տեսել «Ծաղիկ» պարբերականում, ապա 1909-ին հևատարակվել առանձին գրքով։ Գրել է նաև մի շարք պատմվածքներ, նովելներ։ Նրա բանաստեղծությունները տեղ են գտել բազմաթիվ դասագրքերում և ժողովածուներում։ Նրա բանաստեղծությունները լույս են ընծայվել նաև Հայպետհրատի կողմից, 1956-ին։[1]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող», էջ 157.
[խմբագրել] Հղումներ
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝