Հետերոստիլիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հետերոստիլիա, տարասոնակություն, տարբեր երկարության սոնակների առկայությունը միևնույն տեսակի առանձին բույսերում։

Մի բույսի ծաղիկներում լինում են երկարասռնակ վարսանդներ, կարճացած առէջքաթելեր, մյուսում՝ կարճ սռնակներ, երկար առէջքաթելեր։ Երկարասռնակ ծաղիկների փոշիով փոշոտվում են երկար առէջքաթելեր ունեցող ծաղիկները։ Հետերոստիլիան հատուկ է հնդկացորենին, գնարբուկին, թթվառվույտին ևն, իսկ Zythrum salicaria-ի ծաղիկներն ունեն 3 չափի՝ կարճ, միջին և երկար սռնակներ։ Հետերոստիլիան դժվարացնում է ծաղիկների ինքնափոշոտումը և նպաստում խաչաձև փոշոտմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png