Հեսենյան ճանճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հեսսենյան ճանճից)
Հեսենյան ճանճ
Հեսենյան ճանճ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Միջատներ
Կարգ Երկթևանիներ
Ընտանիք Գալանավորներ
Ենթաընտանիք Cecidomyiinae
Տրիբա Oligotrophini
Ցեղ Ճանճեր
Տեսակ Հեսենյան ճանճ
Լատիներեն անվանում
Mayetiola destructor
(Say, 1817)
Հոմանիշներ

Cecidomyia destructor Say, 1817

Հեսենյան ճանճ (լատին․՝ Mayetiolla destructor), գալամլակների (գալանավորների) ընտանիքի միջատ։

Կենսաբանական տարածումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում սակավաթիվ տարածված է ամենուրեք։ Ձմեռում է հասուն թրթուրի փուլում՝ կեղծ բոժոժում, գլխավորապես աշնանացան հացաբույսերի մնացորդների և մի շարք վայրի բույսերի վրա։ Հացաբույսերի վտանգավոր վնասատու է. զարգացման բարենպաստ պայմաններում կարող է զանգվածաբար բազմանալ և լուրջ վնաս պատճառել։

Մարմնի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նման է մոծակի։ Մարմնի երկարությունը 3 մմ է։ Թևերը երկար են և լայն։ Բեղիկները կազմված են երկարացած հատվածներից։ Թաթերի ճանկերը պարզ են կամ հիմքում ատամիկով։ Թրթուրները երկարացած են, դեղին։ Գարնանը թրթուրը հարսնյակավորվում է, մայիսի 1-ին կեսին տեղի է ունենում ճանճերի թռիչքը և տևում է շուրջ 1 ամիս։ Ճանճն ապրում է 6-7 օր։

Բազմացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձվադրում է աշնանացան և գարնանացան բույսերի տերևների վերին մակերեսին՝ շղթայաձև։ Ձվի զարգացումը տևում է 4-7 օր։ Ձվից նոր դուրս եկած թրթուրները կարող են սնվել միայն նուրբ և հյութալի ցողունի պատյանի տակ։ Թրթուրի զարգացումը տևում է մոտ 30 օր։ Հարսնյակավորվում են նույն տեղում։ Հարսնյակի զարգացումը տևում է 14-16 օր։ Զարգացման բարենպաստ պայմաններում Հեսենյան ճանճը տալիս է գարնանային և աշնանային հիմն, և ամառային 1-3 սերունդ։ Կլիմայական անբարենպաստ պայմաններում թրթուրները կարող են երկար ժամանակ մնալ կեղծ բոժոժներում՝ հարաբեր, հանգստի (դիսպաուզա) վիճակում։ Պայքարի միջոցները, վաղ և խորը ցրտահերկ, դիմացկուն սորտերի ընտրում, ժամանակին բերքահավաք։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեսենյան ճանճ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 370