Հեռախոսային ցանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հեռախոսային ցանց, հեռախոսային կապի իրականացման համար նախատեսված տեխնիկական կառույցների և սարքավորումների համալիր։

Բաղկացած է կապի հեռախոսային հանգույցներից, հեռախոսային կայաններից, կապի գծերից, բաժանորդային տեղակայանքներից (հեռախոսային ապարատ)։ Ըստ ֆունկցիոնալ և կառուցվածքային առանձնահատկությունների՝ հեռախոսային ցանցերը լինում են տեղական (գյուղական և քաղաքային), ներգոտիական, գոտիական, միջքաղաքային, միջազգային։ Գյուղական հեռախոսային ցանց կառուցվում է շառավղա-հանգուցային սկզբունքով. վերջնակայանները միմյանց իմացվում են հանգուցային, իսկ հանգուցային կայանները՝ կենտրոնական կայանի միջոցով, որը ելք ունի դեպի միջքաղաքային ավտոմատ հեռախոսային կայան (ՄԱՀԿ)։ Քաղաքային հեռախոսային ցանցերը լինում են չշրջանացված (եթե քաղաքում մեկ հեռախոսային կայան կա) և շրջանացված (եթե մի քանիսն են)։ Ներգոտիական հեռախոսային ցանց կազմվում է երկրի տարածքը պայմանականորեն բաժանող գոտիներից յուրաքանչյուրի սահմաններում գործող մեկ կամ երկու ՄԱՀԿ-ից, դրանք միմյանց ու տվյալ գոտու տեղական ցանցերին միացնող կապի գծերից։ Գոտիական հեռախոսային ցանցը տեղական և ներգոտիական հեռախոսային ցանցերի համախումբն է։ Միջքաղաքային հեռախոսային ցանց, միավորում է բոլոր գոտիների ՄԱՀԿ-երը, կոմուտացման ավտոմատ հանգույցները և կապի գծերը։ Միջազգային հեռախոսային ցանց. միջազգային ՄԱՀԿ-երի, միջազգային (այդ թվում և միջմայրցամաքային) կապ ապահովող ավտոմատ արանզիտի հանգույցների և գծերի ամբողջությունն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png