Հենրի Պուանկարե
Հենրի Պուանկարե (29 ապրիլ 1854 – 17 հուլիս 1912), ֆրանսիացի մաթեմատիկոս, տեսական ֆիզիկոս, ճարտարագետ, և գիտության փիլիսոփա: Նա հաճախ նկարագրվում է որպես էրուդիտ, իսկ մաթեմատիկայում որպես «վերջին ունիվերսալիստ», քանի որ նա գերազանց մասնագետ էր իր կենդանության օրոք հայտնի մաթեմատիկայի բոլոր ուղղություններում: Որպես մաթեմատիկոս և ֆիզիկոս, նա բազմաթիվ ինքնատիպ հիմնարար ներդրումներ կատարեց դասական և կիրառական մաթեմատիկայում, մաթեմատիկական ֆիզիկայում և երկնային մեխանիկայում: Նրան էր պատկանում Պուանկարեի հիպոթեզի ձևակերպումը, որը մաթեմատիկայի ամենահայտնի չլուծված պրոբլեմներից մեկն էր մինչ 2002–2003թթ, երբ այն լուծվեց: Պուանկարեն իր երեք մարմինների խնդիր հետազոտությունների ընթացքում առաջինը հայտնաբերեց դետերմինացված քաոսային համակարգը, որը և ժամանակակից քաոսի տեսության հիմքը հանդիսացավ: Նա համարվում է տոպոլոգիայի հիմնադիրներից մեկը:
