Հենրի Ուոլթեր Բեյթս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հենրի Ուոլթեր Բեյթս (անգլ.՝ Henry Walter Bates, փետրվարի 8, 1825, (Լեսթեր) - փետրվարի 16, 1892)։ Անգլիացի բնագետ և ճանապարհորդ։

Կենսագրություն[խմբագրել]

Հենրի Ուոլթեր Բեյթսը իր ընկերոջ Ալֆրեդ Ուոլլեսի հետ ձեռնարկել է Ամազոն գետի ուսումնասիրությունը։ Բրիտանական թանգարանի աջակցության շնորհիվ 1848թ. նա ուղևորվել է Ամերիկա և 11 տարի շարունակ ուսումնասիրել է Ամազոն գետը իր մեծ վտակների հետ միասին։ Ուոլլեսը նրա հետ մնաց միայն 4 տարի։ 1859թ. վերադառնալով Բեյթսը Լոնդոն բերեց ամենահարուստ հավաքածուները, հիմնականում կենդանաբանական և հրատարակեց նկարագրություն իր ճանապարհորդության մասին «Բնագետը Ամազոն գետի վրա» (Լոնդոն, 1863)։ Հաջորդ՝ 1864թ. նա նշանակվեց Լոնդոնի կենդանաբանական միության քարտուղար։ Բացի այդ, նա ունի նաև այլ աշխատություններ. «Կենտրոնական Ամերիկա. Արևմտյան Հնդկաստան և Հարավային Ամերիկա»(Լոնդոն, 1877)։ Բեյթսը հայտնաբերել է Միմիկրիայի երևույթը և տվել բացատրություն, որը հրապարակվել է 1862թ.։ Բեյթսի կողմից հավաքված միջատների հավաքածուի մեծ մասը գտնվումէԲրիտանականթանգարանում։