Հենրի Հիվերնաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրի Հիվերնաթ
ֆր.՝ Henri Hyvernat
Ծնվել էհունիսի 30, 1858(1858-06-30)[1][2][3]
L'Horme[3]
Մահացել էմայիսի 30, 1941(1941-05-30)[4] (82 տարեկան)
Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
ԳերեզմանMount Olivet Cemetery[5]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունհնագետ, համալսարանի դասախոս և գիտնական
Հաստատություն(ներ)Ամերիկյան կաթոլիկ համալսարան
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերԼիոնի համալսարան
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
 Henri Hyvernat Վիքիպահեստում

Հենրի Յուջին Քսավյեր Լուիս Հիվերնաթ (անգլ.՝ Henri Eugene Xavier Louis Hyvernat, հունիսի 30, 1858(1858-06-30)[1][2][3], L'Horme[3] - մայիսի 30, 1941(1941-05-30)[4], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ֆրանկոամերիկացի գիտնական-արևելագետ։

Կրթությունը ստացել է Լիոնի համալսարանում։ 1885-1989 թվականներին աշխատել է որպես արևելյան լեզուների թարգմանիչ, եղել է Վաշինգտոնի կաթոլիկական համալսարանի պրոֆեսոր։ Որպես ֆրանսիական գիտական արշավախմբի մասնակից մեկ տարի եղել է արևմտյան Հայաստանում։ Ամերիկյան ամսագրերում հրապարակված նրա հոդվածներում տեղեկություններ կան Օսմանյան կայսրությունում հայերի կյանքի, 1894-1896 թվականների հայկական ջարդերի վերաբերյալ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։