Հեյդելբերգ-Կյոնիգսթուլի պետական աստղադիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեյդելբերգ-Կյոնիգսթուլի պետական աստղադիտարան
LSW-Heidelberg.jpg
Կոդ 024
Բնօրինակ անվանում Landessternwarte Heidelberg-Königstuhl
Վայր Հեյդելբերգ, Գերմանիա
Կոորդինատներ
Բարձրություն 570 մ
Հիմնադրվել է՝ 1774
Կայքէջ
Պաշտոնական կայք


Հեյդելբերգ-Կյոնիգսթուլի պետական աստղադիտարան, կամ Հեյդելբերգ-Կյոնիգսթուլի աստղադիտարան (գերմ.՝  Landessternwarte Heidelberg-Königstuhl), աստղադիտարան է, որը տեղակայված է Կյոնիգսթուլ բլուրի մոտ, Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքում: Այս աստղադիտարանի նախորդը, սկզբից բացվել էր 1774 թվականին Մանգեյմ քաղաքում, սակայն դիտարկումների պայմանների վատթարացումը ստիպեցին այն տեղափոխել Կյոնիգսթուլի մոտ 1898 թվականին: Աստղադիտարանը հանդիսանում է Հեյդելբերգյան համալսարանի Աստղագիտության կենտրոնի մասը: Մաքս Պլանկի աստղագիտության ինստիտուտը բացվեց աստղադիտարանից ոչ հեռու 1967 թվականին: 2006 թվականի տվյալներով աստղադիտարանի տնօրենն է Անդրեաս Քյուրենբախը (գերմ.՝  Andreas Quirrenbach):

Պատմությունը [խմբագրել]

Աստղադիտարանի գործիքները սկզբում օգտագործվում էին Մանգեյմի աստղադիտարանում: Դիտարկման պայմանների վատթարացման պատճառով աստղադիտարանը ժամանակավորապես տեղափոխվեց Կարլսռուե 1880 թվականին: Հետագայում, 1898 թվականի հունիսի 20-ին նոր աստղադիտարանը բացվեց Կյոնիգսթուլում: Աստղագիտական ինստիտուտը ներառում էր երկու բաժին, աստղաֆիզիկայի, որը ղեկավարում էր Մաքս Վոլֆը և աստղաչափական, Կարլ Վալենտայնի ղեկավարությամբ: Վալենտայնը հանդիսանում էր Մանգեյմի և Կարլսռուեի աստղադիտարանների տնօրեն:

Աստղադիտարանի հիմնական հետազոտությունների ուղղությունները եղել են` միգամածությունների հետազոտությունները և աստերոիդների որոնումը: Վոլֆը, նրա աշխատակիցները և հետնորդները հայտնաբերել են ավելին քան 800 աստերոիդներ, ներառյալ առաջին հայտնաբերված Յուպիտերի տրոյացի աստերոիդը (588) Աքիլեսը 1906 թվականին: Աստղադիտարանը դադարեց լինել գերմանական ֆեդերացիայի ինստիտուտ 2005 թվականին, երբ այլ երկու հաստատությունների հետ, Տեսական աստղաֆիզիկայի ինստիտուտի (Institute of Theoretical Astrophysics) և Աստղագիտական հաշվողական ինստիտուտի (Astronomical Calculation Institute), միավորվեց այժմյան Հեյդելբերգյան համալսարանի մեջ:

Արտաքին հղումներ [խմբագրել]

Աստղադիտարանի պաշտոնական կայք

Տես նաև [խմբագրել]