Հեղուկ դիէլեկտրիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սովորական դիէլեկտրիկներ

Հեղուկ դիէլեկտրիկներ, հեղուկներ, որոնց տեսակարար էլեկտրական դիմադրությունը գերազանցում է օհմ•սմ։ Էլեկտրական դաշտում դրանք բնութագրվում են բևեռացմամբ և դիէլեկտրիկ կորուստներով, իսկ ուժեղ դաշտերում տեղի է ունենում ծակում։ Հեղուկ դիէլեկտրիկների էլեկտրահաղորդականությունը պայմանավորված է հեղուկի սեփական և խառնուկային մոլեկուլների դիսոցման հետևանքով գոյացած իոններով։ Դրանք կարևոր նշանակություն ունեն էլեկտրատեխնիկայում։ Ավելի շատ օգտագործվում են էլեկտրամեկուսիչ հանքայուղերը։ Ըստ քիմիական բաղադրության՝ դրանք տարբեր ածխաջրածինների խառնուրդներ են ։ Լայնորեն կիրառվում են նաև սինթետիկ հեղուկ դիէլեկտրիկներ (սիլիցիում- և ֆտորօրգանական միացություններ)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 348