Հեղինե Դավիթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեղինե Դավիթյան
Ծնվել է1901[1]
ԾննդավայրԹեհրան, Իրան[1]
Վախճանվել էապրիլի 29, 1993(1993-04-29)
Վախճանի վայրԲոստոն, ԱՄՆ
Մասնագիտությունգրող
Ազգությունհայ
ԱշխատավայրՆոր գիր[1] և Պայքար[1]

Հեղինե Դավիթյան (1901[1], Թեհրան, Իրան[1] - ապրիլի 29, 1993(1993-04-29), Բոստոն, ԱՄՆ), հայ գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Թեհրանի ամերիկյան միսիոներական դպրոցը (1919), զբաղվել է ուսուցչությամբ։ 1935 թվականից պատմվածքներ է տպագրել իրանահայ մամուլում։ 1937 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, աշխատակցել «Նոր գիր», «Պայքար» և այլ պարբերականների։ 1945 թվականին Բոստոնում հրատարակել է առաջին ժողովածուն («Ճակատագիր»), որը պատկերում է իրանահայ աշխատավորության կյանքը, կնոջ իրավազուրկ վիճակը։ 1954-1957 թվականներին Թեհրանում երեք գրքով լույս է ընծայել մանկական պատմվածքներ՝ «Վահագի Պետիկը» խորագրով։ «Հայաստանի կոչնակ» շաբաթաթերթում տպագրել է նամակաձև բարոյախոսական մի հոդվածաշարք «Մեր առօրյա կյանքից» վերնագրով, ուղղված Իրանում ապրող իր երևակայական քրոջը` Շուշանիկին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Գառնիկ Ստեփանյան, Կենսագրական բառարան, Հատոր Ա, Ա-Թ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1973
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 305