Հեղափոխությունները Եվրոպայում (1830-1840 թվականներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հեղափոխությունները XIX դարի առաջին կեսի եվրոպական պատմության անբաժանելի մասն էին։ Դրանք դրսևորվեցին հիմնականում երկու ձևով։ Մի դեպքում գերակայում էին զուտ հասարակական հիմնախնդիրները իշխանության գրավում, քաղաքական ազատությունների ընդլայնում, տնտեսության ազատականացտմ և այլն։ Մյուս դեպքում այս ամենին գումարվում էին նաև ազգային ազատագրական խնդիրներ ազատագրություն, վերամիավորում, անկախ պետության ստեղծում։

Ֆրանսիական հեղափոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղափոխության սկիզբը և ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակական հիմնախնդիրները գերակայում էին 1830-1840 թվականներին Ֆրանսիայում ծավալված հեղափոխությունների ժամանակ։ Վերականգնման վարչակարգի դեմ միավորվեցին ֆրանսիական հասարակության ամենատարբեր խավեր՝ հասարակ բանվորներից մինչև ձեռներեցներ ու դրամատերեր։ 1830 թվականի հուլիսին Փարիզում սկսվեց ապստամբություն։ Շառլ X-ը հրաժարվեց գահից և հեռացավ երկրից։ Սակայն հանրապետական շարժումը թույլ էր, ուստի վերահաստատվեց սահմանադրական միապետություն։ Իշխանության գլուխ անցավ բուրժուազիայի վերնախավը՝ խոշոր դրամատերեր, վաշխառուներ։

Լուի Ֆիլիպ

Նրանք վերականգնեցին մարդկանց հիմնական քաղաքական ազատությունները, աշխարհիկ կրթությունը։ Խոստացան զարկ տալ երկրի արդյունաբերական առաջընթացին։ Գահը հանձնվեց Լուի Ֆիլիպին (1830-1848 թվականներ), որն ամեն կերպ ձգտում էր ժողովրդավար երևալ։ Հաճախ շրջում էր Ֆարիզում սովորական քաղաքացու նման, առանց թիկնապահի, զրուցում մարդկանց հետ։ Սիրում էր, երբ իրեն դիմում էին «Արքա՛ Աստծու և ժողովրդի կամոք»։ Սակայն դրանից նրա կառավարման բովանդակությունը չէր փոխվում։ Պետական հովանավորության շնորհիվ հարստանում էին դրամատերերը և վաշխառուները։ Ֆրանսիացիների մեծ մասը զրկված էր ընտրական իրավունքից։ Երկրում բացակայում էր ազատական տնտեսությունը։ Տարածված էր աղքատությունը։ Պետական մարմիններում ծաղկում էր կաշառակերություն։ Դրությունը հատկապես սրվեց 1845-1847 թվականներին, երբ անբերրիության հետևանքով սով և համաճարակ սկսվեց։ 1848 թվականի փետրվարին ժողովուրդը Փարիզում ապստամբեց։ Լուի Ֆիլիպը փախավ երկրից։ Հեղափոխությունը տարածվեց։ Կազմվեց ժամանակավոր կառավարություն, և Ֆրանսիան հռչակվեց հանրապետություն։ Երկրորդ հանրապետությունը գոյատևեց 1848-1852 թվականներին։ Այն հավակնում էր դառնալու ժողովրդավարական պետություն, մտցվեց ընդհանուր ընտրական իրավունք. ընդլայնվեցին քաղաքական ազատությունները, վերացվեց մահապատիժը, ինչպես նաև ստրկությունը գաղութներում։

Է. Դելակրուա. «Ազատությունը բարիկադներում (1830)»

Բանվորական շարժումները և սոցիալ-քաղաքական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղափոխաթյան մասնակիցների հիմնական մասը բանվորներ էին։ Նրանց շրջանում մեծ ազդեցություն ունեին ընկերվարները (սոցիալիստներ), որոնք նպատակ ունեին արագ փոփոխությունների միջոցով ստեղծելու մի նոր հասարակություն՝ առանց աղքատության և շահագործման։ Երկրորդ հանրապետությունը գոյատևեց 1848-1852 թվականներին։ Այն հավակնում էր դառնալու ժողովրդավարական պետություն, մտցվեց ընդհանուր ընտրական իրավունք, ընդլայնվեցին քաղաքական ազատությունները, վերացվեց մահապատիժը, ինչպես նաև ստրկությունը գաղութներում։

Հեղափոխությունը Գերմանիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական պետությունները մինչհեղափոխական նախօրյակին[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտտոո Բիսմարկ. Վերամիավորված Գերմանիայի առաջին արտաքին գործերի նախարարը. մեծ ներդրում է ունեցել նաև Գերմանիայի վերամիավորման գործում, նաև անվանի հեղափոխական

Վիեննայի վեհաժողովից հետո Գերմանիան մասնատվեց։Ավստրիայի գլխավորությամբ նույն ժամանակահատվածում ստեղծվում էր նորաստեղծ գերմանական պետություն, որը տնտեսապես և քաղաքապես շատ թույլ էր։ Գերմանիայում գտնվող փոքր պետությունները շահագրգռված չէին համախմբվելու նորաստեղծ գերմանական պետության շուրջը, քանի որ նրանք ևս ազատատենչ ձգտումներ ունեին։ Այս ու հանդերձ երբեմնի Սրբազան Հռոմեական Կայսրության տարածքի ժողովուրդներն ապրում էին խաղաղ և առանց հակասությունների։ Օգտվելով այս հանգամանքից գերմանացի մի խումբ ցուցարարներ խաղաղ ցույց կազմակերպեցին, որը հեղափոխության պատճառ դարձավ։ Գերմանիան բռնել էր Եվրոպայի մյուս երկրների զարգացման ուղին և այդ վիճակում հանդերձ մնում էր զարգացած։ Նաև կրթությունը մեծ նշանակություն ուներ երկրում։

Գերմանական հեղափոխության ծավալումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նման պայմաններում 1848-1849 թվականներին Գերմանիայում ծավալվեց հեղափոխություն, որը իր բնույթով զուտ ազգային միասնական գաղափարներով էր լեցուն։ Այս հեղափոխությունը սկսվեց միակ զարգացած գերմանական պետությունում՝ Պրուսիայում։ Ապստամբ ժողովուրդը Գերմանիայի կանցլերին ստիպեցին ընդունել սահմանադրությունը։ Շուտով Մայնի Ֆրանկֆուրտում գումարվեց ժողով, որին մասնակցում էին ոչ միայն գերմանացիներ, այլ չեխեր, լեհեր, ուկրաինացիներ, իտալացիներ և ռուսներ։ Ժողովը ընդունեց համագերմանական սահմանադրությունը և երկիրը հռչակվեց Պառլամենտական միապետություն։ Կանցլերը գահընկեց արվեց։ Կես տարի անց հետադիմությունը Գերմանիայում գլուխ բարձրացրեց և գերմանական խորհրդարանը ցրվեց։ Երկիրը վերադարձավ հին բարքերին։ Չնայած գերմանական հեղափոխության պարտության՝ գերմանացիներին հաջողվեց բարձրացնել ազգային ինքնագիտակցությունը։ Դա արագացրեց երկրի վերամիավորման գործընթացը XX դարում։

Ազգային հեղափոխությունների ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկախությունը կորցրած երկրները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Բայրոնը անգլիացի գրող էր, որը իր հիմնական ստեղծագործություններում գովերգում էր Իսպանիայի ազատատենչությունը, տխրում էր պառակտված Իտալիայի հետ և սատարում հույներին հաղթահարել օսմանյան լուծը։ Մեծ ներդրում է ունեցել Հունաստանի ազատագրական պայքարի գործում և հանդիսացել է Հունաստանի անկախացման համար պայքարող Ֆիլիկի Հատերիա կազմակերպության հիմնադիրը։ Մահացել է Հունաստանում

Միևնույն հայրենիքը, լեզուն, մշակույթը և նկարագիրն ունեցող ազգերը միշտ էլ ձգտել են ունենալ սեփական ազգային կյանքն ու անկախ պետությունը։ Ինչպես ասել ենք, հենց այդ պատճառները ծնեցին հյուսիսամերիկյան հեղափոխությունը և ԱՄՆ պետությունը։

Հունաստանի անկախացման գործընթացը[խմբագրել | խմբագրել կոդը]

անկախացման շարժումը

Եվրոպայում առաջինը Հունաստանը ձեռք բերեց ազատություն։ XIV֊-XV դարերից ի վեր հույները տառապում էին օսմանյան լծի ներքո։ Նրանց մեջ հասունանում էր հեղափոխության ճանապարհով ազատագրվելու գաղափարը։ 1821 թվականին սկսվեց հույների ապստամբությունն ընդդեմ Օսմանյան տերության։ Պայքարը վայելում էր առաջադեմ Եվրոպայի համակրանքը, չէ՜ որ Հունաստանը նրա քաղաքականության բնօրրանն էր։ Հունաստան էին գալիս բազում կամավորներ։ Նրանց թվում էր անգլիացի մեծ բանաստեղծ և մարդասեր Ց. Բայրոնը։ Հույները հասան հաջողության, երբ ի պաշտպանություն նրանց հանդես եկան Անգլիան, Ռուսաստանը, Ֆրանսիան։ 1830 թվականին նրանք ճանաչեցին Հունաստանի անկախությունը, իսկ երկու տարի անց երկիրը հռչակվեց թագավորություն։

Հեղափոխությունը Բելգիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակով ավարտվեց նաև 1831 թվականի հեղափոխությունը Բելգիայում։ Բելգիացիներն ազատվեցին Հոլանդիայից և ստեղծեցին անկախ պետություն։

Լեհաստանի հեղափոխությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նույն թվականին ազգային հեղափոխություն սկսվեց նաև Լեհաստանում։ Սակայն ռուսական զորքերն այն արյան մեջ խեղդեցին։

Անհաջող հեղափոխությունը Իտալիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնատված Իտալիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուզեպպե Գարիբալդին ազատագրական պայքարի հայտնի գործիչ էր Իտալիայից։ Նա իր վարքագծով ցույց է տվել որ հեղափոխությունների պարտությունը երբեք չի կարող ընկճել նրան։ Գարիբալդին ոչ միայն իտալացիների, այլ բոլոր ճնշված ժողովուրդների համար հերոս էր համարվում։ Հայ գրողներից Գարիբալդիին մեծարել և գովեստի խոսք են հայտնել Միքայել Նալբանդյանը, Ավետիք Իսահակյանը և այլք

Գերմանիայի օրինակով Իտալիան ևս Վիեննայի վեհաժողովից հետո միասնություն չստացավ։ Երկրի հիմնական մասը գտնվում էր Ավստրիայի տիրապետության տակ, իսկ մյուս մասում իտալիկների կողմից ստեղծված փոքր իշխանությունները։ Ավստրիան հարկային ծանր քաղաքականություն էր վարում հյուսիսային և արևմտյան Իտալիայի վրա, իսկ իտալական անկախ հողերը շուտով պետք է զավթվեին Ֆրանսիայի և Ավստրիայի կողմից։ Այս իրավիճակը չէր կարող դուր գալ իտալացիներին և երկրի պարագլուխները պատրաստվեցին հեղափոխություն կատարելու։ Հեղափոխական ամբոխը շուտով շրջափակեց իտալական մի շարք քաղաքներ, որոնք թալանվում էին ավստրիացիների կողմից։ Հեղափոխության գլուխ կանգնած էր Ջուզեպպե Գարիբալդին, որը իր ողջ կյանքը նվիրեց Իտալիայի վերամիավորմանը և անկախացմանը։

Իտալիայի հեղափոխության արդյունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղափոխության արդյունքում Իտալիայի որոշ շրջաններ ստանում են ինքնավարություն, սակայն սա չէր բավարարում Իտալիայի պահանջները։ Ժողովուրդը ազատատենչ էր և ձգտում էր ավելիին։ 1833 թվականին Գարիբալդին հիմնում է « Երիտասարդ Իտալիա » կազմակերպությունը, որը կարճ ժամանակահատվածում ձեռք է բերում մի շարք համախոհներ։ Այս կազմակերպությանը 1834 թվականին հաջողվում է ազատագրել հարավարևմտյան Իտալիան։ 1836 թվականին բռնկվում է հերթական հեղափոխությունը Իտալիայում, որը ողբերգական ավարտ է ունենում իտալացիների համար։ Ավստրիայի կայսր Ֆրանց Յոզեֆ I-ը հրամայում է կրակ բացել հեղափոխականների վրա, որոնց թվում կային նաև մանկահասակ երեխաներ և կանայք։ Հրամայվում է մահապատժի ենթարկել հեղափոխության պարագլուխներին, այդ թվում նայ Ջ. Գարիբալդիին։ Սակայն Գարիբալդիին հաջողվում է փախչել և ապաստան գտնել Ֆրանսիայում։ Իտալիայի հեղափոխության ճնշման գործում մեծ ներդրում ուներ նաև Ռուսաստանը, որը օգտություն էր անընդհատ ուղարկում Ավստրիային։ Ֆրանց Յոզեֆ I-ի այդ քայլը հետագայում որդեգրում է նաև ռուսական ցար Նիկոլայ II-ը։ Իտալիայի հեղափոխությունը ավարտվում է պարտությամբ և երկրին հաջողվում է վերամիավորվել միայն 1871 թվականին։

Հունգարական հեղափոխությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Գորգեյը հունգարական հեղափոխության կազմակերպիչն է

Հեղափոխությունը զինված պայքարի փուլում[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարում Հունգարիան շարունակում էր մնալ Ավստրիական կառավարության ներքո։ Հունգարիան մինչ անկախության կորուստը համարվում էր օրեցօր զարգացող և հզոր բանակ ունեցող երկիր։ 1827 թվականին Հունգարիան ամբողջությամբ բռնակցվեց Ավստրիային։ Ի տարբերություն մյուս ոչ անկախ և պառակտված երկրների Հունգարիան իրար հետևից կազմակերպում էր ապստամբություններ, որտեղ գրեթե միշտ պարտվում էր։ 1830 թվականի Հունգարիայի հեղափոխությունը որակվեց որպես համաեվրոպական պատերազմ, քանի որ հեղափոխությանը մասնակցում էին ոչ միայն հունգարացիներ այլ նաև սլովեններ, հունգարացած գերմանացիներ, չեխեր, ռումիններ, իտալացիներ, գերմանացիներ և մեծ քանակությամբ լեհեր։ Թվում է թե հունգարացիները պետք է հաղթեին հեղափոխությունում, սակայն ամեն ինչ փոխվեց, երբ ի պաշտպանս Ավստրիայի հանդես եկան Խորվաթիան, Սլավոնիան, Բոհեմիան, Ուկրաինան և ռուսական կայսրությունը։ Ավստրիայի հրամանատարական կազմը գլխավորում էին Ֆրանց Յոզեֆ I-ը, Ֆերդինանդ I-ը, Ալֆրեդ I արքայազնը, Լյուդվիգ վան Վելդենը, Ռուսաստանի ցար Նիկոլաս I-ը և հրամանատար Իվան Պասկևիչը։ Հակաավստրիական զորքի գլխավոր հրամանատարը հունգարացի զորավար Արթուր Գորգեյն էր, որն էլ ապստամբություն էր բարձրացրել։

Ավարտը և արդյունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

1831-1832 թթ. պատերազմը երբեմն ընդհատվում էր հեղափոխություններով և նոր թափով շարունակվում։ Ի վերջո հունգարացիները պարտվեցին և զրկվեցին ինքնավարությունից։ Արթուր Գորգեյն աքսորվեց։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]