Հեկլա (հրաբուխ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեկլա
Տեսակստրատոհրաբուխ
Երկիր Իսլանդիա
Վարչատարածքային միավորRangárþing ytra?
ԼեռնաշղթաԻսլանդական սարահարթ
Բարձրությունը ծովի մակարդակից1491 մետր[1]
Հարաբերական
բարձրություն
755 մետր
Նյութբազալտ, բազալտային անդեզիտ, անդեզիտ և դացիտ
Սմիթսոնիան կոդ372070
Հեկլա (հրաբուխ) (Իսլանդիա)##
Հեկլա (հրաբուխ) (Իսլանդիա)

Հեկլա (իսլ.՝ Hekla, բառացի՝ շորագլխարկ, կնգուղ), գործող հրաբուխ Իսլանդիա կղզու հարավում։ Բարձրությունը 1491 մետր է։ Ստրատո (շերտավոր) հրաբուխ Է։ Ժայթքումը առաջին անգամ գրանցվել Է 1104 թվականին։ Վերջին 700 տարում գրանցվել Է 20 ուժեղ ժայթքում։ 1947-1948 թվականներին ժայթքումը տևել Է 13 ամիս, արտավիժած նյութի ծավալը հասել Է 0,4 կմ³։

1766 թվականի ժայթքումը եղել Է կործանարար և ուղեկցվել մարդկային զոհերով։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը իսլանդերեն բառացի նշանակում է «շորագլխարկ, կնգուղ»։ Հավանաբար այդպես է կոչվել գագաթը պատող մշուշի համար[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. HeklaGVP, Smithsonian Institution.
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 343