Հեկզամետր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հեկզամետր (հին հունարեն՝ ἑξάμετρον, որից ἕξ՝ «վեց» և μέτρον՝«չափ»), անտիկ տաղաչափության ամենատարածված ձևերից մեկը[1]։ Հեկզամետրյան բանատողը բաղկացած էր վեց ոտքից՝ առավել տարածված ըմբռնմամբ՝ հինգ դակտիլ և վերջում մեկ քորեյ։ Դասական անտիկ չափական ոտանավորի երեք հիմնական չափական ձևերից մեկն է, ամենագործածականը անտիկ պոեզիայում։ Սրանով են գրված Հոմերոսի «Իլիական»-ը և «Ոդիսական»-ը, կիրառվել է նաև Վիրգիլիոսի, Օվիդիուսի, Հորացիոսի և ուրիշների երկերում։

Հայկական պոեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ պոեզիայում հեկզամետրը իր իսկական իմաստով երևան չի գալիս, քանի որ դակտիլն ու քորեյը հայերենի համար բնորոշ չեն։ Սակայն երբեմն հեկզամետր ասելով հասկանում են պարզապես վեց տարբեր ոտքից բաղկացած բանատող, որպիսին հայ պոեզիայում օգտագործել է օր.՝ Չարենցը (տե՛ս նրա դիստիքոսները «Գիրք ճանապարհի» ժողովածուում)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1980). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ 182-183.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 343
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 539