Հեծյալներ (միջատներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեծյալներ
Cremastinae wasp.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Միջատներ
Կարգ Թաղանթաթևավորներ
Վերնաընտանիք Ichneumonoidea
Ընտանիք Հեծյալներ
Լատիներեն անվանում
Ichneumonidae

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 153360
NCBI 7408

Հեծյալներ (լատ.՝ Ichneumonidae), թաղանթաթևերի կարգի մակաբույծ միջատների ընտանիք։ Մարմնի երկարությունը 0, 4— 5 սանտիմետր է, փորը և կուրծքը միացած են շարժական։ Մեծ մասի թևերը լավ են զարգացած։ Արուներն ունեն ձվադիր, որի միջոցով ձվադրում են տիրոջ մարմնին։ Թրթուրները զարգանում են տիրոջ մարմնում և ավարտման պահին լրիվ ոչնչացնում վերջինիս ներքին օրգանները։ Հասուն հեծյալները սնվում են ծաղիկների նեկտարով։ Ակտիվ են ցերեկը, որոշ տեսակներ թռչում են գիշերը։ Հայտնի է մոտ 1250 սեռ (մոտ 60 հազար տեսակ), որից մոտ 400-ը՝ նախկին ԽՍՀՄ-ում, մի քանի հարյուրը՝ Հայաստանում։ Որոշ տեսակներ օգտագործվում են որպես կենսաբանական պայքարի միջոց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png