Հելիոգաբալուսի վարդերը
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Հելիոգաբալուսի վարդերը |
| The Roses of Heliogabalus |
| Լոուրենս Ալմա-Թադեմա, 1888 |
| յուղաներկ կտավի վրա |
| 132 × 213 սմ |
| մասնավոր հավաքածու |
«Հելիոգաբալուսի վարդերը» (անգլ.՝ The Roses of Heliogabalus), անգլիացի նկարիչ Լոուրենս Ալմա-Թադեմայի հայտնի կտավներից մեկը, ստեղծված 1888 թվականին:
Ալմա-Թադեման նկարի հիմք վերցրել է Օգոստոսների պատմության հեղինակի ոչ հավաստի մի պատմություն, ըստ որի հռոմեական կայսր Հելիոգաբալուսը հրամայել է խնջույքի ժամանակ առաստաղից այնքան վարդեր թափել, որ խնջույքին հրավիրված իր թշնամիները խեղդվեն:
Նկարի առաջին պլանում պատկերված են հյուրերը ծածկված վարդի թերթիկներով: Հետին պլանում կայսր Հելիոգաբալուսն է, ոսկե դիադեմայով և նրա մայրը` Հուլիա Սոհեմիան: Հելիոգաբալուսի աջ կողմում կանգնած է երկակի ֆլեյտա նվագող կին, իսկ հեռվում Դիոնիսոսի արձանը, որը հեղինակը նկարել է Վատիկանի թանգարանում պահվող բնօրինակից: