Հելիկոն (լեռ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հելիկոն
Տեսակլեռ
Երկիր Հունաստան
Վարչատարածքային միավորԼևադիա
ԼեռնաշղթաՊինդոս
Բարձրությունը ծովի մակարդակից1748 մետր
Հելիկոն (լեռ) (Հունաստան)##
Հելիկոն (լեռ) (Հունաստան)

Հելիկոն (հունարեն՝ Ελικώνας), լեռ Բեոթիայում (Հունաստան), Կորնթական ծոցից ոչ հեռու։ Բարձրությունը 1749 մետր է։

Լեռան արևմտյան լանջին տեղակայված է Օսիոս Լուկասի ուղղափառ եկեղեցին, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ[1]։

Հելիկոնը հինհունական դիցաբանության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ հունական դիցաբանության, Հելիկոն լեռան վրա գտնվել են մուսաների համար սուրբ համարվող աղբյուրներ։ Համաձայն լեգենդի, Հիպոկրենա անվանմամբ մի աղբյուր բխել է Պեգասի՝ սմբակով քարին հարվածելու հետևանքով։ Ինչպես նաև Հելիկոնի վրա է գտնվում մի աղբյուր, որտեղ նայել է Նարցիսը[2] ։ Հելիկոնը մուսաների բնակավայր է եղել։ Բանաստեղծ Կալիմաքոս Կիրենացին իր «Պատճառներ» («Aitia») ստեղծագործության մեջ պատմում է մի երազի մասին, որտեղ նա կրկին երատասարդ էր և Հեիկոնի վրա զրուցում էր մուսաների հետ[3]։ Մուսաների պատվին Հելիկոնի վրա կառուցվել է տաճար, որտեղ գտնվում են բոլոր մուսաների արանները[4]։

Հիպոկրենայի աղբյուրը բանաստեղծների համար ծառայել է, որպես ոգեշնչման աղբյուր։ Ք․ա․ VIII դարում Հեսիոդոսը գրել է այն մասին, թե ինչպես է նա երիտասարդ ժամանակ Հելիկոնի լանջերին մի ոչխար զոհաբերել, իսկ լեռան գագաթին պարում էին մուսաները և Էրոսը։

Հելիկոնյան մուսաներից մեկը մեզ թույլ տվեց երգել,

Նա, ով պահում է մեծ և սուրբ Հելիկոն լեռը,

Եվ թեթևոտն պարում է մուգ կապույտ գարնան

Եվ Քրոնոսի ահեղ որդու զոհասեղանի մասին,

Եվ, երբ նրանք լվացել էին իրենց քնքուշ մարմինները Փերմեսի ջրերում

Կամ Ձիերի Գարնան մեջ կամ Օլմեուսում,

Սկսեցին իրենց բարի, սիրառատ պարը Հելիկոնի ամենավերևում

Եվ եռանդով շարժում էին իրենց ոտքերը։

- Այսպես է ներկայացնում Հեսիոդոսը Հելիկոնի լեռը

Կալիմաքոս Կիրենացին նաև մի դրվագ է նկարագրել Հելիկոնի վրա Թիրեսեուսի կուրացման մասին։ Հոմերական օրհներգում Պոսեյդոնը համարվում է «Հելիկոնի տիրակալ»։ Լեռան մասին հիշատակումներ են գտնվել նաև Հեսիոդոսի «Թեոգոնիա»-յում

Վերածննդի դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեացի բանաստեղծները իրենց բանաստեղծություններում նույնպպես օգտագործել են Հելիկոնի մասին առասպելներ, իսկ Վերածննդի դարաշրջանում Հելիկոնը կրկին սկսել է հիշատակվել գրականությունում[5]։ Հելիկոնը ոգեշնչման աղբյուր է եղել Լեո Ֆեստետիկսի կողմից անցկացվող պարահանդեսների համար։

Հելիկոնը ներկա ժամանակներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել են գրադարան, որը անվանվել է լեռան անունով՝ ի պատիվ Հելիկոնի, «Helicon Arts Cooperative» ընկերությունը, իսկ Իսրայելում Հելիկոնի անվամբ կա մի ձայնագրական ընկերություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկ (անգլ.)
  2. Michael Grant and John Hazel. Who's Who in Classical Mythology. Oxford University Press, USA; reprinted 1993.
  3. Callimachus, Aitia, noted by Richard Hunter, The Shadow of Callimachus: Studies in the Reception of Hellenistic Poetry at Rome 2006:16.
  4. Grimal, Pierre. The Dictionary of Classical Mythology. Blackwell Publishing Limited, 1996.
  5. It was such a familiar touch that a humorous reference to Helicon is made in Gilbert and Sullivan's Princess Ida, near the beginning of Act II.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]